Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիմում-Խնդրանք

Anna
Հեղինակ`
Anna
15:43, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
Դիմում-Խնդրանք

Դիմում եմ Ձեզ խնդրանքով, քանի որ իմ ընտանիքը գտնվում է անելանելի վիճակում: Ես և ամուսինս՝ Արամ Մանուկյանը զբաղվել ենք խոզաբուծությամբ, վարկ ենք վերցրել գուրծունեությունն ընդլայնելու համար: Սակայն 2014թ վերջերին մեր 45 գլուխ խոզերին թունավորել են մկնդեղով և մենք ունեցել ենք մեծ ֆինանսական կորուստներ: Ստիպված տարբեր բանկերից վարկեր ենք վերցրել նախորդ վարկը մարելու և նորից գյուղատնտեսական գործունեություն ծավալոլու համար: Սակայն չենք կարողանում վճարել վարկերը, ինչի հետևվանքով հայտնվել ենք անելանելի վիճակում: Բանկերը հայցադիմումներ են ներկայացնում դատարաններ՝ գումարի բռնագանձման պահանջով, կանգնել ենք մեր սեփական տունը (որը բանկում գրավադրվել է) կորցնելու և երեք անչափահաս երեխաների հետ փողոցում, անօթևան վիճակում հայտնվելու վտանգի առջև: Նման սթրեսային իրավիճակը ազդել է թե ամուսնուս և իմ, թե երեխանեիս և թե տարեց սկեսուրիս առողջության վրա, ամուսնու մի քանի անգամ Շտապ օգնության աշխատակիցներն են հանգստացրել դեղահաբերով և դուրս հանել սթրեսային իրավիճակից, նույնիսկ հոսպիտալացրել են նրան և նշանակել բուժումներ նյարդաբանի մոտ: Այս ամենի պատճառով ամուսինս փորձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվել, միայնակ թողնելով ինձ և մեր երեխաներին: Միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ է հնարաոր եղել փրկել նրա կյանքը: Դա դեռ բավական չէ, անդադար վեճեր են առաջանում մեր և մեր բարեկամնեի միջև, ովքեր հանդես են եկել որպես երաշխավորներ բանկերում և այժմ պահանջում են վարկերի շուտափույտ մարում: Այժմ բանկեի հետ բանակցությունների արդյունքում որոշ բանկերում բանկային տոկոսները կանգնեցվել են և մեզ հնարավորություն է տրվել մարել վարկերի մայր գումարները: Մեծ դժվարությամբ ենք կարողանում այդ գումարները մարել, երբեմն նույնիսկ հացի գումար չենք ունենում, վառելանյութ չունենք, կոմունալ վճարներն ենք ուշացնում, այդուհանդեձ փորձում ենք բանկերի վարկերը մարել, որը, սակայն, չի ստացվում: Զգում եմ, որ ամուսնուս նյարդերը չեն դիմանում և ուր որ է նոր փորձանքի մեջ կնկնեմ, քանի որ ամուսինս չի կարողանում նայել սոված երեխանեիս ու ծեր, վատառողջ մեր դեմքին ու չի կարողանում դատարաններից, հարկադիր ծառայությունից ուղարկված ծանուցումներն անգամ բացել:

Խնդրում եմ օժանդակել այս անելանելի վիճակից դուրս գալու և իմ ընտանիքը կործանումից փրկելու համար:

Ապավինում եմ Ձեր մեծահոգությանը, ազնվությանը և բարեխղճությանը:

Կանխավ շնորհակալություն:

Հաշվեհամար 2477202350160080
     հեռախոսահամար 094712739

Աղբյուրը` Դիմում-Խնդրանք
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
27177 | 0 | 0
Facebook