«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան՝ հրապարակվել են Ակադեմիայի 2016 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը և Ակադեմիայի ֆինանսական վիճակի վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը:
Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացված է Ակադեմիայի գործունեությունը՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և ոլորտների: Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականի ընթացքում գործունեության տարբեր բնագավառներում իրականացված բազմաթիվ միջոցառումներն ու ծրագրերը կոչված են եղել խթանելու Ակադեմիայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զարգացումը և կրթության որակի բարձրացումը։