Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դժվար ապրուստի պայծառ ավարտը

Սիմե Յան
Հեղինակ`
Սիմե Յան
00:33, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Դժվար ապրուստի պայծառ ավարտը

«Դժվար ապրուստ» -ի պայծառ ավարտը …

Ես պատկանում եմ հասարակության այն փոքրիկ մասնիկին, ով չի թաքցնում, որ հետևում էր «Դժվար ապրուստ» հեռուստասերիալին: Ես երկու տարի շարունակ փորձեցի հասկանալ այն մարդկանց հոգեբանությունը, ովքեր պնդում են, որ երբեք չեն դիտել այս հեռուստասերիալը, բայց ամենայն մանրամասնությամբ գիտեն ինչ է կատարվում յուրաքանչյուր կադրում: Իսկ գիտե՞ք, թե ամենատհաճ տեսարանը որն է, երբ սերիալից ոչինչ չհասկացող նորաթուխ «մասնագետը» դեմքին տալով լուրջ հայացք, փորձում է խոսել ազգային արժեքներից, համարելով սերիալը ազգի կործանման ամենակարևոր ՄԵԽԸ: Ցավալին այն է, որ այդ մարդիկ իրականում ոչ թե մտածում են մեր ազգի մասին, այլ այդպիսով փորձում են խելացի թվալ: Իրականում ջանքերը զուր են, քանի որ խելացի մարդը իրեն երևակայելու կարիք չունի, պետք չէ ինքնահաստատվել քննադատելով:

Պետք չէ ձեզ վերապահել քննադատելու իրավունքը: Իրականում մենք ունենք մասնագետներ, ովքեր ունեն այդ իրավունքը: Ես վստահ եմ, որ մասնագետի քննադատությունը ընդունում է յուրաքանչյուր դերասան:

Իսկ քեզ՝ սիրելի հեռուստադիտող, կասեմ մեկ բան, այլընտրանք միշտ էլ կա, ընտրիր այն, ինչը քեզ ավելի հոգեհարազատ է: Յուրաքանչյուր մարդ սերիալից վերցնում է այն, ինչ իրեն «անհրաժեշտ» է: Ես ինձ համար իսկապես կյանքի կարևոր դասեր քաղեցի, ասում եմ անկեղծ և վստահ, առանց վախենալու, որ կարժանանամ «քննադատների» ուշադրությանը:

Շնորհակալություն ձեզ սիրելի դերասաններ, որ ջանք ու եռանդ չխնայելով աշխատեցիք երկու տարի շարունակ, դիմանալով բազմաթիվ քննադատությունների: Ձեզ նոր ու բուռն կերպարներ և երախտագիտության հազարավոր ծափեր…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5717 | 4 | 0
Facebook