Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այդ 540.000 քվեները զգուշացրեցին, որ ժողովուրդն է այս երկրի տերը

Gagik Mamulyan
Հեղինակ`
Gagik Mamulyan
19:07, շաբաթ, 23 փետրվարի, 2013 թ.
Այդ 540.000 քվեները զգուշացրեցին, որ ժողովուրդն է այս երկրի տերը
     Որպես ՀՀ քաղաքացի, ողջունելով իրենց քվեները պահպանելու արդար մղումը, կոչ եմ անում ընդդիմադիր էլեկտորատին, մնալ ողջախոհության սահմաններում, չմոռանալ, որ ի վերջո բոլորս էլ հայ ենք ու մեր միակ հարստությունը հայ մարդն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, առանց արյան հնարավոր չէ 15 և ավել տարիներ ամրապնդված ու ճյուղավորված քրեաօլիգարխիկ (չնայած այս բառի բոլոր բացասական կողմերին' ստացված բառ ա: Ճ) կլանից վերցնել իշխանությունը, իսկ բախումները անթույլատրելի են գոնե այս փուլում, երբ թշնամին իր ներքաղաքական խնդիրներից իր իսկ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, կարող է օգտվել մեր ներքաղաքական զարգացումներից և անցնել հարձակման: Այս 540000 քվեները եկել են մեր իշխանություններին զգուշացնելու, որ ժողովուրդն է այս երկրի տերը ու պետք չէ լցնել համբերության բաժակը, որ պետք է հաճոյանալ սեփական ժողովրդին, այլ ոչ թե մականունավոր քրեական տարրերին: Ի վերջո շատ բան չէ մեր ուզածը' տարրական բաներ, որոնք բխում են մեր իսկ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3618 | 0 | 0
Facebook