Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փնտրիր քեզ իմ հոգում

Gagik Mamulyan
Հեղինակ`
Gagik Mamulyan
11:11, կիրակի, 02 դեկտեմբերի, 2012 թ.
Փնտրիր քեզ իմ հոգում

Մարդիկ երբեմն ուզում են միայնակ մնալ: Ես նույնպես, բայց…հիմա կասես` միայնակներն ուզում են միայնակ չլինել, ով միայնակ չէ` միայնակ մնալ:

Գիժն էլ դու ես: Իսկ դու չե՞ս ուզում երբեմն միայնակ մնալ, խոսել ինքդ քեզ հետ, հարցեր տալ խղճիդ: Իսկ ես երբ հարց եմ տալիս, հեռախոսային օպերատորի գեղեցիկ ձայնով մեկը մի անիմաստ բան է ասում, գժվել կարելի է: Մեկ-մեկ էլ քնած կլինեմ կամ ինչ որ լուրջ բան մտածելիս, նորից կլսվի նույն ձայնը. «Ձեր հոգին դատարկ է, խնդրում ենք լիցքավորել»:

Կատաղում եմ:

Ումո՞վ, _ուզում եմ հարցնել նրան, բայց նա էլ, ինչպես հեռախոսի դեպքում, միշտ անհայտ հասցեով է:

Հոգիս էլ լրիվ հակառակն է, երբ պետք չէ լիքն է, երբ պետք է` դատարկ…բանակ գնալիս դատարկել էի, որ «մարշ բրասոկ» անելիս ավելորդ ծանրություն չլինի, համել հարազատներիս կարոտն էլ ինձ հերիք էր, բայց չէ…դու պիտի գայիր ու խցկվեիր: Ոնց կլիներ. տասնմեկ ամիս ու մեկ շաբաթ հանգիստ ծառայել էի:

Մենակ մի անգամ ես ուրախացրել.

_Դուք ունեք չգիտեմ ինչքան բոնուս, որը կարող եք փոխարինել տասնօրյա հանգտի հետ:

Ինձնից շատ էիր ուրախացել: Երևի դու էլ էիր հոգնել Քելբաջարի թելով հեռախոսներից (հեռախոսը կախում էինք որտեղից պատահի, որ կապ գտնի), 620 վերկացից, ամեն օր սափրվելուց (էլի գժվեցի, ախր դու աղջիկ ես, չես սափրվում): Հիշու՞մ ես ինչքան տանջվեցինք, մինչև էն փչացած արդուկով շորերս արդուկեցինք, տղերքի հոգեպահուստից «քաղաքացիական» կոշիկի մածուկ ճարեցինք:

Գիտե՞ս ինչն եմ հիշում: Էն, որ ասում էիր`սիրուց ատելություն մի քայլ է, վիճում էի հետդ:

Արձակուրդ գնալիս «ՈԻԱԶԻԿ»-ը ամենասիրածս մեքենան էր, բայց վերադառնալիս…հախիցս լավ եկար:

Տաս օրն անցավ ակնթարթի նման:Ետ եկանք, մնաց մեկ տարի ու մեկ շաբաթ: Հիշում եմ ոնց էիր լացում գալու գիշերը; Գիտես հեշտ է՞ր էդքան արցունք կուլ տալը. Դե ես տղա եմ, ամոթա, որ լացեմ, Ընկերներս ի՞նչ կմտածեն:

Հիշու՞մ ես, որ ԵՆ ԱՂՋԿԱ համար փայտից հուշանվեր եինք սարքում, իբր ծնունդին ուղարկենք, մինչև հիմա դարաակիս մեջ ա:Ա եսիմ խի է:Դուրդ էլ եկել էր չէ՞, էն որ իբր պատահական հանդիպել էինք: Բա իմացա՞ր, էն որ գնացել էինք խանութ իրան տեսնելու, փաստորեն ինքն էլ մեզ էր տեսել, ամոթ էլ էր, չմոտեցանք Է, հա դե ի՞նչ անեմ, ուղակի ուզում էի տեսնել իրեն, բայց չցանկացա մոտենալ, որ բաժանումն ավելի ցավոտ չլինի…համենայնդեպս ինձ համար: Էնքան էլ սիրուն էր էդ օրը:

Սկսվեցին մեր միապաղաղ, միօրինակ օրերը: Դու էլի կորար, որ իմանային կդատեին « Հոգու ինքնակամ լքում հոդվածով»:Որ ճիշտն ասեմ` կարոտում էի մեկ մեկ: Նորից եկար, երբ մնացել էր 100 օր. Ես ուզում էի չհաշվել, բայց դու ամեն օր` կեսգիշերին.`Ձեզ մնացել է օր.

Լավ ա չէիր ասում `լիցքավորեք, որ օրերի քանակն ավելանա:

Է էՆ ԱՂՋԻԿՆ էլ մի կողմից, ինչքան քիչ էր մնում, էնքան շատ էի իրա մասին մտածում: Մի հատ տետր ունեի` էն, որ հետդ ԻՐԱ մասին էի խոսում: Մի օր գտան ընկերներս. 2 տարի ծառայելուց հետո, վերջին տաս օրում բացահայտեցին, որ գրում եմ: Մեկ-մեկ նենց կխեղդեի երկուսիդ էլ:

Մի՜մեղադրի, համարձակ եմ, ուղղակի «լավ պաշտպանված բարձունք»-ը գրավելու համար պետք է երկար մտածել:

Հ.Գ. Որ խնդրեմ ԻՐեՆ մի բան կփոխանցե՞ս: Ասա, որ Ես երբեք միայնակ չեմ լինում, թող փնտրի իրեն իմ հոգում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5349 | 0 | 0
Facebook