19 րդ դարի մի քարոզիչ, որն անչափ խնամքով էր պահում ու կերակրում իր
ձիուն, մի օր քարոզից տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպում է իր
համայնքի հավատացյալներին, որոնք միտումնավոր մոտենում են քարոզչին` ծաղրելու նպատակով: Ուշադիր նայելով ձիուն, որն աչքի էր ընկնում իր չքնաղ տեսքով ու փարթամ մարմնով, հավատացյալներից մեկը հարցրեց.
- Այդ ինչպե՞ս է, որ քո ձին այսքան լավ տեսք ունի, իսկ դու այդքան վտիտ ես.
- Որովհետև իմ ձիուն ես եմ կերակրում, իսկ ինձ` դուք, - պատասխանեց քարոզիչը: