Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աջափնյակ. երեխաները մեկնեցին հանգստի

10:52, երկուշաբթի, 20 հունիսի, 2016 թ.
Աջափնյակ. երեխաները մեկնեցին հանգստի
     Այսօր վաղ առավոտյան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի անմիջական հսկողությամբ Հանքավանի «Լուսաբաց» ճամբար հանգստի մեկնեց վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների 1-ին խումբը: Հանգստի մեկնող դպրոցականներին վարչական շրջանի ղեկավարը մաղթեց ակտիվ հանգիստ, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն նոր ու թարմ ուժերով: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
     #ԱջափնյակՎարչականՇրջան #Ամառ2016 #Ճամբար#Լուսաբաց
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3460 | 0 | 0
Facebook