Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Գրիգոր Նարեկացի" հուշամեդալ` ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին

17:09, ուրբաթ, 15 փետրվարի, 2013 թ.
"Գրիգոր Նարեկացի" հուշամեդալ` ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2013 թ. փետրվարի 14-ի N 51-Ա հրամանի համաձայն, "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը պարգեւատրվել է "Գրիգոր Նարեկացի" հուշամեդալով:

Քաղվածք ՀՀ մշակույթի նախարարի հրամանից.

Համաձայն ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 18-ի 01/29.6 / 118911-12/ հանձնարարականի եւ ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունիսի 27-ի "Մշակույթի ոլորտում տնտեսական աճն ապահովող միջոցառումների մասին" N 594-Ա հրամանի` 2012թ. մշակութային ծառայությունների որակի բարձրացման եւ կանխատեսված ցուցանիշների ծավալների գերակատարման կապակցությամբ "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին պարգեւարտել "Գրիգոր Նարեկացի" հուշամեդալով:

"Հուշարձանների պահպանության ոլորտից բացի` "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, հուշարձանների ուսումնասիրման, հանրահռչակման խնդիրներին, հրատարակություններ իրականացնում", - իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը:

Մշակույթը հզոր զենք է, ոլորտի աշխատակիցներն էլ` զինվորներ: Հենց այդ խորհրդով էլ առաջնորդվելով` "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի շնորհակալական խոսքը հակիրճ ու բովանդակալից եղավ. "Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը":

"Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի անձնակազմը շնորհավորում է տնօրենին պարգեւի արժանանալու առթիվ եւ վստահեցնում, որ թիմը այսուհետ առավել մեծ ջանքեր կներդնի հուշարձանների պահպանության, հանրահռչակման ոլորտներում նախանշված ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4693 | 0 | 0
Facebook