Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալբերտ Էյնշտեյնի 10 ոսկե խորհուրդները

Diana Petrosyan
Հեղինակ`
Diana Petrosyan
21:40, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Ալբերտ Էյնշտեյնի 10 ոսկե խորհուրդները

1.Այն մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք ինչ-որ նոր բան անել չի փորձել:
    
     Մարդկանց մեծամասնությունը ոչ մի նոր բան չի փորձում անել, որովհետև վախենում է սխալվելուց: Բայց դրանից վախենալ պետք չէ: Հաճախ պարտություն կրած մարդիկ հաղթելու մասին ավելի շատ բան գիտեն, քան նրանք, ում հաղթանակը միանգամից է տրվել:
    
     2. Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորածդ ամեն ինչ մոռանալուց հետո:
    
     30 տարի հետո հաստատ կմոռանաք այն ամենը, ինչ դպրոցում սովորել եք: Կհիշեք միայն այն, ինչ ինքներդ եք սովորել:
    
     3. Ես ազատ եմ իմ երևակայության մեջ նկարելու ինչպես նկարիչ: Երևակայությունը գիտելիքից կարևոր է: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը ընդգրկում է ամբողջ աշխարհը:
    
     Երբ հասկանում ես, թե ինչքան շատ է մարդկությունն առաջ գնացել քարե դարից, երևակայության ուժը ամբողջ ծավալով զգացվում է: Այն, ինչ հիմա ունենք, հասանելի է մեր նախնիների երևակայության օգնությամբ: Այն, ինչ հետագայում ենք ունենալու, կկառուցվի մեր երևակայության օգնությամբ:
    
     4. Ստեղծագործականության գաղտնիքը իր ոգեշնչման աղբյուրները թաքցնելու կարողություն է:
    
     Ձեր ստեղծագործականության յուրահատկությունը հաճախ կախված է նրանից, թե որքան լավ եք կարողանում թաքցնել ձեր աղբյուրները: Ձեզ կարող են այլ հայնտի մարդիկ ոգեշնչել, բայց երբ այնպիսի իրավիճակում եք, որ ամբողջ աշխարհն է ձեզ նայում, ձեր մտքերը պետք է յուրահատուկ երևան:
    
     5. Մարդու արժեքը պետք է որոշվի իր տվածով, այլ ոչ թե նրանով, թե ինչի է ի վիճակի հասնելու: Փորձեք ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ դառնալ:
    
     Եթե նայենք ամբողջ աշխարհի հայտնի մարդկանց, ապա կտեսնենք, թե նրանցից յուրաքանչյուրն աշխարհին ինչ է տվել: Պետք է տալ վերցնելու հնարավորություն ունենալու համար: Երբ ձեր նպատակը կդառնա աշխարհում արժեքավոր բաների ավելացումը, դուք կբարձրանաք կյանքի հաջորդ փուլը:
    
     6. Ապրելու երկու ճանապարհ կա՝ կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում և կարող եք ապրել այնպես, կարծես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է:
    
     Եթե ապրեք այնպես, կարծես այս աշխարհում հրաշքներ չկան, ապա կկարողանաք անել այն ամենն, ինչ ուզում եք, և խոչընդոտներ չեք ունենա: Եթե ապրեք այնպես, կարծես ամեն ինչն է հրաշք, ապա կկարողանաք վայելել անգամ գեղեցկության ամենափոքր դրսևորումները այս
    
     աշխարհում: Եթե ապրեք միաժամանակ երկու ճանապարհով, ապա ձեր կյանքը կլինի երջանիկ ու արդյունավետ:
    
    
    
     7. Երբ ինձ ու իմ մտածելու հնարավորությունն եմ ուսումնասիրում, այն եզրակացության եմ հանգում, որ երևակայության և ֆանտազիայի պարգևը ինձ համար ավելի կարևոր է եղել, քան վերացական մտածողության ցանկացած հնարավորությունը:
    
     Կյանքում ինչ-որ բանի հասնելու երազանքները դրական կյանքի կարևոր բաղադրիչ են: Ձեր երևակայությանը թույլ տվեք ազատ թափառելու և այն աշխարհը ստեղծելու, որտեղ կցանկանայիք ապրել:
    
     8. Ոչխարների հոտի կատարյալ անդամ դառնալու համար առաջին հերթին պետք է ոչխար լինել:
    
     Եթե ուզում եք դառնալ հաջողակ ձեռնարկատեր, հարկավոր է սկսել բիզնեսով զբաղվել հենց հիմա: Սկսելու ցանկությունը, բայց վախը հետևանքներից, ձեզ ոչնչի չեն հասցնի: Սա նաև ճիշտ է կյանքի մյուս ոլորտներում. հաղթելու համար, ամենից առաջ պետք է խաղալ:
    
     9. Հարկավոր է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո՝ բոլորից լավ խաղալ:
    
     Սովորե՛ք կանոնները և բոլորից լա՛վ խաղացեք: Կարծես ամեն ինչ հանճարեղություն է:
    
     10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը պատահական չի տրված մարդուն:
    
     Խելացի մարդիկ միշտ են հարցեր տալիս: Ինքներդ ձեզ և մյուս մարդկանց հարցրե՛ք, որպեսզի լուծում գտնեք: Դա ձեզ թույլ կտա նոր բան իմանալ և վերլուծել սեփական աճը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
357 | 0 | 0
Facebook