Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

միանման հագնվելու սովորությունը...

Marine
Հեղինակ`
Marine
14:12, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
միանման հագնվելու սովորությունը...
     Կինը պետք է միշտ նորաձև լինի, սակայն ո՞րն է կանացիության և վուլգարության սահմանը: Ինչ մեղք ենք մենք՝ մարդիկ: Մեղք ենք, քանի որ այլևս թացը չորից չենք տարբերում: Բոլորն ուզում են գեղեցիկ և սեքսուալ երևալ, այդ իսկ պատճառով կապ չունի գեր, նիհար բոլորը հագնվում են միատեսակ: Ինձ սարսափելի նյարդայնացնում է մեր աղջիկների միանման հագնվելու տխմար սովորությունը: Նորաձևությունը (եթե իհարկե կարելի է այդպես անվանել արևմուտքի և արևելքի խառնուրդը, որն իշխում է մեզ մոտ) արդեն վախենում է մտնել Հայաստան, քանի որ գիտի, որ այստեղ կանհամեցնեն իրեն, մինչև հաջորդ նորաձևության վրա հարձակվելը: Ախր ինչո՞ւ: Միթե ձեզ դուր է գալիս վուլգարությունը կամ ձեզ հաճելի է, երբ ձեր հետևից ամեն տեսակի ռեպլիկներ են բաց թողնում, դուք էլ հավատալով այդ ռեպլիկներին ավելի եք ոգևորվում և ավելի եք կարճեցնում ձեր կիսաշրջազգեստը, մտածելով, որ դուք Բոմբ եք: Հասկացե´ք, եթե դիմացինին սազում է տվյալ կարճ «ՅՈՒՊՉԿԵՆ» ինչպես դուք եք սիրում այն անվանել, դա դեռ չի նշանակում, որ այն ձեզ նույնպես կսազի: Ամենևին ինձ չդնեք հետամնաց մարդու տեղ, ես ինքս էլ սիրում եմ կարճ կիսաշրջազգեստներ և հագնում եմ դրանք: Բայց, եթե ես նկատեմ, որ ինչ որ մի բան ինձ չի սազում, բայց մոդա է, երբեք չեմ կրի այն և ***աղի առարկա չեմ դառնա:
     Իմ համար անհասկանալի ու մութ է մնում, ինչու են փորձում լաթի կտորներով ուշադրություն գրավել: Կա երկու տրամաբանական տեսանկյուն. առաջին, կամ բացակայում է ընտանեկան դաստիարակությունը, երկրորդ, կամ ուշադրության պակասն են փորձում լրացնել ու ամենավատը` փորձում են արգելված պտուղները վայելել, ինչի համար 99 տոկոսը վերջում զղջում է: Կամ ինչ են մտածում այն աղջիկները, որոնք հագնում են շատ կարճ բլուզկաներ, երբ ինչ որ տեղ նստելիս կամ քայլելիս, շալվարների տակից երևում է նրանց ներքնազգեստը, և նրանք անընդհատ, արդեն երևի բնազդաբար, ներքև են ձգում իրենց բլուզկաները, բայց դա անիմաստ է, քանի որ մեկ երկու վայրկյան հետո ամեն ինչ նորից բացվում է: Ինձ միշտ թվացել է, որ նման աղջիկները միտումնավոր են այդպես հագնվում….: Դե էլ չասեմ բարձ կրունկներով և ծուռ ոտքերով գլամուռկաններին: Որոնց միշտ մի երկու ընկերուհի պետք է, որ «պադերշկա» անի քայլելուց: Հագնվելը արվեստ է և կուլտուրա, իսկ հայ աղջիկների մոտ, այն եվրոպական, ասիական ու պարսկական նորաձևության խարնուրդ է: Կարծես բոլորը մրցակցության մեջ են մտել շորի մոլուցքից: Հիմա չեք զարմացնի հագուստով, բաց ոտքերով և սալերով: Զարմացրեք ինտելեկտով: Հավատացեք միայն դա է գնահատվում: Անկեղծ շատ եմ հանդիպել արտաքնապես ոչ այնքան փայլուն տվյալներով աղջիկների, բայց երբ երկու բառ փոխանակել եմ իրենց հետ, ուղղակի հիացել եմ նրանցով: Բրավո նման տեսակի աղջիկներին. դուք ամենագեղեցիկն եք և ցանկալի: Երբեք չմտածեք, որ մեկ ուրիշը հագնվելով բրենդային խանութներից, կարող է ձեզանից ավելի բարձր լինել: Ո´չ սիրելիներս, երբեք չկոմպլեքսավորվեք: Դուք հազար անգամ ավելի լավն եք, քան նման ձևերով աղջիկները, որոնք բացի իրենցից, ուիրշ ոչ ոքի չեն նկատում: Սթափվեք ի վերջո…
     Իհարկե գրվածս ոչ բոլոր աղջիկներին է վերաբերվում, այնպես որ վիրավորական ենթատեքստեր չփնտրեք
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5285 | 18 | 0
Facebook