Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարեգին Նժդեհ-ֆիլմ, որը, իմ կարծիքով, պետք է դիտի յուրաքանչյուր հայ, առավել ևս յուրաքանչյուր հայ երիտասարդ

Վահագն Ադունց
16:41, երկուշաբթի, 11 փետրվարի, 2013 թ.
Գարեգին Նժդեհ-ֆիլմ, որը, իմ կարծիքով, պետք է դիտի յուրաքանչյուր հայ, առավել ևս յուրաքանչյուր հայ երիտասարդ
     Գարեգին Նժդեհ-ֆիլմ, որը, իմ կարծիքով, պետք է դիտի յուրաքանչյուր հայ, առավել ևս յուրաքանչյուր հայ երիտասարդ ..... Ֆիլմը դիտելուց հետո հիշեցի Նժդեհի խոսքերը. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: Այսօր մեր հայրենիքը առավել քան վտանգված է և ոչ այնքան արտաքին ուժերի, մեր թշնամիների պատճառով, որքան հայ երիտասարդի հայրենասիրության պակասի կամ դրա բացակայության պատճառով: Ֆիլմը նկարահանված է գրեթե անթերի.և' դերասանական խաղը, և' սցենարը, և' ֆիլմում արծածվող թեմաները: Իսկ ֆիլմը ծաղրողներին խորհուրդ կտամ փորձել այնպես ապրել, որ իրենք էլ Գարեգին Նժդեհի հպարտությամբ արտասանեն իրենց անունը: Շնորհավորում եմ ֆիլմը նկարահանողներին, քանի որ նրանք կարողացան ստեղծել ֆիլմ, որը վաղուց էր պետք հայ երիտասարդին: Շնորհավորում եմ առավել ևս նրա համար, որ այն իմ` սովորական հայ երիտասարդի մեջ փոխեց պատկերացումները հայրենիքի ու հայրենասիրության մասին և, ինձ թվում է, դա էր ֆիլմը նկարահանողների գլխավոր նպատակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11164 | 0 | 0
Facebook