Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավելի քան իրականություն

20:26, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2015 թ.
Ավելի քան իրականություն
     Երբեւէ մտածել եք, թե ինչ կլինի եթե կարողանանք իրար խառնել երազներն ու իրականությունը կամ ինչքանով է դա հնարավոր: Եթե խոսքը սյուրռեալիզմի մասին է, ապա դա ավելի քան իրական է ու պատկերավոր:
     Սյուրռեալիզմը, որ սկիզբ է առել 1920-ականներին, Անդրե Բրետոնի կողմից, նշանակում է «ավելի քան իրականությունը» (սյուր նշանակում է ավելի քան. բառը ներմուծել է ֆրանսիացի գրող Գիյոմ Ապպոլիները), մշակութային շարժում է:
    

Սյուրռեալիստների կենտրոնը Փարիզն էր. հետագայում, բնականաբար, այն տարածվեց ամբողջ աշխարհով ու իր ազդեցությունն ունեցավ կոնցեպտուալ արվեստների, երաժշտության, կինոյի, քաղաքական մտքի, փիլիսոփայական տեսության եւ այլնի վրա:

Սյուրռեալիստները պատկերում էին անտրամաբանական տեսարաններ, ամենօրյա ու սովորական առարկաներից ստեղծում էին արտասովոր «էակներ» , զարգացնում էին նկարչական հմտություններ, որոնց միջոցով արտահայտում էին անգիտակցությունը: Այն մարդկային հոգեբանության արտահայտումն է, որն առաջին հայացքից թվում է խառնիճաղանճ երեվույթ:
     Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1742 | 0 | 0
Facebook