Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԳՅՈՒՄՐՎԱ ՕՐԸ ՏԱՔ ԷՐ ԵՎ ԱՆԿԵՂԾ» ԳՐՎԱԾՔԻ ԱՌԻԹՈՎ

Աշոտ Ավագյան
Հեղինակ`
Աշոտ Ավագյան
21:45, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2015 թ.
«ԳՅՈՒՄՐՎԱ ՕՐԸ ՏԱՔ ԷՐ ԵՎ ԱՆԿԵՂԾ» ԳՐՎԱԾՔԻ ԱՌԻԹՈՎ

Երբ իմացանք, որ Հասմիկ անունով մեկը հոդված է գրել մեր ընկերոջ՝ Նունեի մասին, ծիծաղեցինք. Մեր իմացած Հասմիկը եւ հոդվա՞ծ: Դրանք իրարից այնքան են հեռու, որքան երկիրն ու երկինքը: Բայց երբ ասացին, որ դա, , Մամուլ, , կոչվող կայքում է դրված, մտածեցինք, թե նման լուրջ անունով կայքում այլ Հասմիկ կլինի: Պարզվեց, որ ավելորդ տեղը լավատես ենք եղել. դա էր՝ Հասմիկ Մելքոնյանը /այսուհետեւ՝ ՀՄ/. նույն անգրագետ շարահյուսությունը, նույն /իր պես/ թափթփված նախադասությունները եւ, ինչպես միշտ, կետադրությունը կիսատ- պռատ /դա էլ իր հագնվածքի ու սանրվածքի նման/: Կարդացինք ու մի քանի եզրակացության եկանք: Առաջին: Ժողովուրդն ասում է՝ շունը շան թաթը չի կծի: Բայց գրվածքով, փաստորեն, լրագրողը լրագրողի ոտքը կծեց: ՀՄ-ն, որ այստեղ- այնտեղ ներկայանում է որպես լրագրող, փորձել է կծել շնորհալի, անաչառ, աշխատասեր լրագրող Նունեի ոտքը: ՀՄ-ն դեռ ոչինչ, ինքն իր տանն ապրում է բազմաթիվ քոսոտ շների հետ, այդ պատճառով էլ ոչ միայն բուրում է իր շների նույն հոտով, այլեւ սրա- նրա պատվերով կծում է նույնիսկ աղջիկ լրագրողին: Դա հասկանալի է, երեւի Նունեն ժամանակին գրել է նրա բազմաթիվ ֆինանսական խարդախությունների մասին: Բայց, , Մամուլ, , անունով կայքն ինչպե՞ս թույլ տվեց, որ ոմն ՀՄ, , կծի, , , ավելին, ամոթանք տա իր գործընկերոջը՝, , Առավոտ, , -ին: Դա մեզ շատ է զարմացրել: Մեր երկրորդ եզրակացությունն էլ այն է, որ, , Մամուլ, , -ում հաստատ գյումրեցի աշխատող չկա: Եթե լիներ, կիմանար, թե ով է ՀՄ-ն եւ ովքեր են հատկապես մեր Նունեն, և Մկոն ու Գագոն: Առաջարկում ենք՝ մի օր գալ Գյումրի, ցանկացած փողոցում ՀՄ-ի հետ կանգնել եւ հաշվել, թե քանի մարդ է նայում ՀՄ-ին /չենք ասում՝ բարեւում/: Դե, փորձեք Գյումրիում կանգնել նրա, , կծած, , մարդկանց հետ: Կասեք՝ իր կերպարը կարեւոր չէ, գրածն է կարեւորը: Համաձայն ենք: Բայց ի՞նչ է գրել: Ասում է՝ ով է Մկրտիչ Մանուկյանին խնդրել ստանձնելու համերգի մասնակիցների մենեջերի դերը: Իսկ իրեն ով է խնդրել /կարգադրել, պատվիրել / գրելու այս տափակ, ծանծաղ նյութը քաղաքապետարանի պաշտպանը դառնալ /ողբամ այն կազմակերպությանը, որի պաշտպանությունը ՀՄ-ի հույսին է մնացել/: /Իսկ խմբագրությա՞նն ով է ստիպել այսպիսի անմակարդակ նյութը տեղադրել/: Հարգելի խմբագրություն, Մկրտիչը Գյումրու ջազի ակումբի հիմնադիրը, կազմակերպիչը եւ ղեկավարն է, Գագիկը հայտնի երգիչ է եւ երգահան: Իսկ ՀՄ-ն չգիտենք, թե ինչի մասնագետ է /գյումրեցոնց լեզվով՝ շառլատանության և կլավուզնիկության վարպետությունը՝ մի կողմ/: Ուստի, եթե համերգի որակի մասին քննադատությանը պատասխաներ բնագավառի մասնագետ, ասենք փոխքաղաքապետ «ակարդեոն Ռուբիկը», կհասկանայինք: Գրել է, թե պետք չէր սպասել հրավերի: Այո, ինքն այդպես է վարվում: Երբ ստեղծվում էր անօթեւանների բնակարանների հանձնաժողով, իշխանությունը ցանկացավ դրանում ընդգրկել նաեւ հասարակության ներկայացուցիչների: ՀՄ-ն որոշեց ամեն կերպ խցկվել այդ հանձնաժողովի մեջ, որպեսզի կարողանա իր խաբած անտուն մարդկանց էլի սպասելու հույսեր տալ: Որ ՀԿ-ին դիմեց՝ մերժեցին նրան այդ հանձնաժողովում ընդգրկելու երաշխավորությունը տալ: Միայն շատ երկար խնդրելուց, աղաչելուց հետո մի միամիտ, սիրտը թույլ մարդ տվեց այդ բաղձալի թուղթը, եւ ՀՄ-ն նորից ընկավ այդ հանձնաժողով: Մեկի մասին գրել է, թե նա, , Գյումրիում սեր ու հարգանք վայելողի համարում այնքան էլ չունի, , : Ախր, դուք գյումրեցի չեք, որ իմանաք, թե իր որակները որքան են զիջում այդ մարդու եղած-չեղածին: Ով-ով, բայց ՀՄ-ն բոլորովին իրավունք չունի այդ թեմայով խոսելու: Իսկ ինքն իրեն իրավունք է տալիս գրելու., , Մկրտիչն իրեն չպետք է իրավունք վերապահեր օգտագործելու, , այս-այս բառերը: Ողբամ քեզ, Գյումրի, որ ՀՄ-ն է որոշում ով ինչ իրավունք ունի, ով ինչ իրավունք չունի, ով իրավունք ունի կարծիք ունենալու, ով՝ ոչ: /Գյումրու քաղաքապետարանը լավ փաստաբան է գտել/:
     Եվ, ընդհանրապես, հարգելի խմբագրություն, լավ կլինի, որ նման կիսագրագետ, անմակարդակ, պատվիրված նյութերի ճանապարհը փակեք:
     , , Մանր ու միջին տրամաչափի, չկայացած կամ կիսակայացած, , լրագրողների նյութերից զզվող, լավ, գրագետ, հավասարակշռված նյութեր սիրող ընկերներիս անունից՝ ԵՍ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3017 | 0 | 0
Facebook