Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին" նախաձեռնության հայտարարությունը

08:25, ուրբաթ, 13 հուլիսի, 2012 թ.
"Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին" նախաձեռնության հայտարարությունը
     Ողջունում ենք ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիելու նախաձեռնությունը: Աժ պատգամավորներին կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը: Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն Հարսնաքարի գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի եւ անձեռնմխելիության պահպանմանը:
    
     Վաղը ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժ. 13:00 մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:
    
     Ձեր մասնակցությունը շատ կարևոր է:
    
     "Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին" նախաձեռնություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3195 | 0 | 0
Facebook