Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ»

Rafayel Mnatsakanyan
Մամուլի խոսնակ`
Rafayel Mnatsakanyan
22:06, կիրակի, 26 հուլիսի, 2015 թ.
«ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ»
    

«ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ»

Ես հասկացա թե մենք խի ենք ցամաքել, չորացել, մեկուսացել ու ԹՍկել։ Մենք պատրաստվում ենք մահվան։ Հա, լուրջ։ Բայց մենք ինչքան ենք սիրում մեռնել։ Վայ քու արա։ Մեռնեմ Ջանիդ, Մեռնեմ սրտիդ, մեռնեմ քեզ, տատին մեռնի բալին, ցավդ տանեմ, հոգուդ ղուրբան, քեզի մատաղ, կամ մատաղ լեմ քեզ։ Մեկը կար իրա 13 տարեկան տղուն ասում էր «մեռնեմ շլորներիդ» ։Այ քո ցավը տանեմ, արի մի մեռի, մի 2 տարի էլ սպասի, գոնե իրա դամբուլներին մեռի նոր։
     Կամ գնա մեռի արի սիրեմ, Այ բեջուռեք, հո դուք ՆԵԿՌՈՖԻԼ չեք։ Եդ ինչ այլանդակ բաների մասին եք խոսում։ Նախ, որ գնա մեռնի, ոնց գա, պիտի բերեն չէ՞։ Է հա, որ բերեն ո՞նց սիրես, սաղի ներկայությա՞մբ...Բա տեսնում եք, ինչ անհամ ու լկտի տեսարանա դառնալու։ Կամ մահ չիմացյալ մահ է, իմացյալը՝ անմահություն։ Այ քեզ օյին։ Հիմա մարդ, որ մեռնի պիտի սաղ հավաքվեն կողերը ու սկսեն վերլուծել, թե ես մեր ախպերը իմացյալ մահովա մեռնում թե չիմացյալ։ Մարտի 1-ի ժողովուրդը իմացյա՞լ մեռան։ Հոկտեմբերի 27-ին ժողովուրդը իմացյա՞լ մեռան։Սեպտեմբերի 11-ի ժողովուրդը ու էլի լիքը տենց ժողովուրդներ, ոնց մեռան՝ չիմացյա՞լ թե իմացյա՞լ։ Թե Ձեր նման Չիմացյալները պիտի որոշեն մնացածի իմացյալությունը։ Իմացյալ թե չիմացյալ՝ սա է խնդիրը, այլ ոչ թե լինել թե չլինելը։ Եդ դեբիլ Շեքսպիրին էլ զանգեք ասեք, որ սխալա գրել, անուղեղ անգրագետը, հայերը արդեն գիտեն որնա ճիշտ։ Լավ, կարաք չզանգեք, մեկա չի պատասխանելու, Skyp-ով ծնցրեք, թող մտնի սայթ, իրան դրելա Իմ տեղը։Իլակ չէ, եդ Րաֆֆու Սամվելը։ Վայ մամա ջան։ 21-րդ դարը նոր էր վրա եկել, երբ մեր դասարանի վրա հանկարծահաս հարձագվեց այդ դժբախտությունը։ Առավոտ էր, մեր դասարանի լուսապայծառ առավոտներից մեկը։
     Ու մենք դասարանում սկսանք կարդալ։ Քոռացա։Քրքրվեցի։ 12-13 տարեկան երեխեն, պիտի հասկանա թե ինչ բանա ազգային անվտանգություն/արթուր բաղդասարանություն/, ազգային գաղապարախոսություն, ազգային, համամարդկային, հոգևոր արժեք, և ինչ բանա պետական դավաճանություն և հայրենիքի ուրացում։ Հասկանում եք այ դեբիլ լակոտներ։ Եդ սաղ պիտի իմանաք 12 տարեկանում։ Պիտի, սովեական կանաչ հանրագիտարանը բացեք, եդ անտեր Ս տառը գտնեք...Եդ Ս տառով էլ ենքան բառ կար, ենքա՞ն բառ կար....Ոչ թե Ս-ն էի գտնում այլ X-ը ու ի դեպ X-ը հավասար էր անվերջության, վերջում Ս չգտա Ս-ս քաշեցի։ Ինչ եմ ուզում ասել, այդ տարիքում երեխան բան չի հասկանում, թե ոնց կարելիյա մորը սպանել, թուրն էլ խրել հոր բուգը։ Լռիվ սարսափ էր, դա հիրավի մի մղձավանջ էր վերածվաց իրականության։ Ու հիմա, որ մեր սերունդա բաղրամյան պողոտաներնա փագում ու լկտիացած Ջիպերով Ֆռֆռումա, աջ ու ձախ ահաբեկելով սաղին, եդ սաղ ետ ՍԱՄՎԵԼԻ, ավելի ճիշտ ՍԱՄՈ-յի արդյունքնա։ Է, որ հորն ու մորը սպասնելա, կողի հարևանին էլ կսպանի, կանգառում կանգնած մարդուն էլ, ժավելի սպիրտ ծախողին էլ։ Այ, ժավելի սպիրտ ծախողներին հաստատ հասնումա։ Եդ բիզնեսմեններին թվումա, որ մարդիկ չեն քնում ու առավոտ ժամը 7-ին հելնում նստում են պատուհանի տակ ու սրտատրոփ սպասում, թե երբա մեր ախպերը գալու ու գոռալու «ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ» ։ Մի հատել «Ավել ավել» ծախող կար, հիմա չգիտեմ կա թե չէ, բայց երբ Երևանում էի կար։ Ինքը հաստատ Լիաննա Զուրաբյանի ասմունքի խմբակն էր ավարտել։ Ընենց էր գոռում «Ավել ԱՎԵԼ» որ թփերի տակից Տիգրան Կարապետիչը հելնում էր ու ասում էր, «տղա ջան, ադամանդ ես» ։ Այ սենց պաթետիկ տիպ էր նա։ Հիմա կարծեմ ազգային ժողովումա արդեն։ Ինչ եմ ուզում ասել այ բալեք։ Եդքան մի մեռեք իրար։ Իրար, որ մեռնենք թաղող չի լինի, ԹԱՂՈՂ։ Հա մոռացա, մենակ մեր լեքսիկոնում կա «թաղեմ գլուղդ» արտահայտությունը։ Ջայլամ եք, ինչե՞ք։ Չնայած ջայլամի պես էլ ապրում ենք, սաղս գլուղներներս թաղած և կողքինի վրա թքած։ Էդ ինչ օյինա։ «Թաղեմ քեզ» հասկացանք, այսինքն պիտի շնորհակալ լինենք այն մարդուն, ով մտահոգված է մեր մարմինը հողին հանձնելու խիստ բարոյական խնդրով։ Դա եդքան էլ վատ բան չի։ Կամ, որ ասում են, » Մեռելը գետնին չի մնա» ։ Սա առաջին սերյանա, իսկ երկրորդ սերիան կոչվումա «թաղեմ քեզ» ...սրանք միշտ երկուսն իրար հետ պիտի լինեն։ Մի խոսքով ես գնամ մի քիչ մտածեմ, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։

հուլիս 26.2015 10։19 Ռաֆայել Մնացականյան ©


    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4740 | 0 | 0
Facebook