Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԲ ԿՀՈԳՆԵՍ ԱՌԱՋ ԳՆԱԼ, ՀԻՇԻ՛Ր, ՈՐ ՀԵՏ ԳՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ Է

00:15, շաբաթ, 02 փետրվարի, 2013 թ.
ԵՐԲ ԿՀՈԳՆԵՍ ԱՌԱՋ ԳՆԱԼ, ՀԻՇԻ՛Ր, ՈՐ ՀԵՏ ԳՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ Է

Հոգնածության զգացողությունն է պատել քեզ և քեզ թվում է, որ այլևս ոչին անելու, ոչինչ տեսնելու, ոչնչի մասին երազելու, ձգտելու և անգամ, գուցե, աղոթելու ցանկություն չունես:

Լռություն է, հաճելի և միևնույն ժամանակ վախեցնող լռություն, լռություն, որը հավասարազոր է մենակությանը: Իսկ մենակությունից փոքրիկ երեխայի պես իվիճակի է վախենալ, դողալ և կուչ գալ անգամ ամենամեծը`և՛ տարիքով, և՛ հասարակության մեջ իր դիրքով մեծը:

ՈՒ հենց այդ նույն վայրկյանին դու նկատում ես, որ ա՛յդ պահին, ա՛յդ միայնության մեջ խենթացած սիրահարի նման քեզ հետ, քո կողքին է լոկ տխրությունը: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է տխրությունը: Հիմա լավ գիտեմ` ինչ եք ուզում ասել:Կարծում եք, որ տխրությունը այն վատն է, որ կա, եղել է, ու ձեր կարծիքով կմնա ձեր կյանում`իբրև հավերժ ուղեկից: Բայց ո՛չ… Ձեր տխրությունը գալիս է այն քաջ գիտակցումից, որ այն անցած երբեմնի լավը այլևս վերադառնալ անկարող է, և որ նա լքել է ձեզ, լքել հավիտյան, սակայն միևնույն ժամանակ մնացել ձեզ հետ ձեր իսկ հիսշողություններում`վերածվելով տխրության: Այսինքն տխրությունը երբեմնի ուրախությունն է: Բայց եկեք հասկանանք մի պարզ բան, որ կյանքում անգամ ամենալվն ու ամենավատը չեն կրկնվում, ամեն բան այս կյանքում լինում է մեկ անգամ, և այդ մեկ անգամը ամենամեծ ցնակության դեպքում չենք կարող ամբողջովին կրկնել և դարձնել երկրորդ անգամ. ինչ էլ անենք, ոնց էլ անենք միևնույն է անկարելին կարելի չենք դարձնի: Պարզապես մենք պետք է գիտակցենք, որ անցած ուղին դժվար է եղել և անցնելուց հետո միայն դյուրին թվացել, իսկ նոր ուղին նույնպես դժվար է, գուցե, բայց և անցանելի. միայն ուժեր է պետք էլ ավելի: Ուժ, որ ընթանաք ճամփով այս դարի, ուր դժվար է տարբերել չար ու բարի:

Կյանքում դեժավյուներ չեն լինում, և խնդրում եմ չհամոզեք ինձ հակառակը: Դա կստացվեր, որ այդ մարդն, ով ապրում է դեժավյուներ, այն երջանիկներից է, կամ գուցե այն դժբախտներից, ով կարղ է տեսնել գալիքը`իրեն սպասվելիքը: Դա անհնա՛ր է… Որովհետև աշխարհի երեսին ամենադժգոհ, ամենաանշնորհակալ ու անկուշտ արարածը ՄԱՐԴՆ է, ով, հետևաբար իմանալով իր ապագան, պարզապես, կամա թե ակամա, կխառնվեր Աստծու գործերին` մտածելով միայն իր բարօրության մասին: ՈՒստի խնդրու՛մ եմ, ինձ չհամոզեք…

Եկեք դրսևորենք մեր հասունությունը և խոստովանենք, որ ամեն դեպքում, ինչ էլ լինի կյանքն իրավացի է, և մենք` մահկանացուներս, անվերջ բողոքելով, միևնույն է գոհանում ենք մեր կյանքից և քիչ թե շատ շնորհակալ լինում դրա համար, այն կյանքի համար, որը շատերը պարզապես ուզում են ունեալ: Կյանքի դժվարությունները մարդկանց սթափեցնելու համար է և ոչ թե նսեմացնելու ու տանջելու: Ուրիշի օրինակը երբեմն ավելի ակնբախ ու ուսուցողական է, քան սեփականը:

Ուստի՛, բարեկա՛մ, հավաքի՛ր ուժերդ և գնա՛ առաջ, գիտակցի՛ր մի պարզ բան, որը գուցե մարդ արարածի հորինած խթանն է, այս կյանքը թանկ է ու թանկ է նաև նրա ամեն րոպեն ու վայրկյանը, որը դու երբեք չես կարող կանգնեցնել կամ հետ վերադարձնել, և որ ամեն րոպեն երբ մենք չարանում ենք, տխրում, երկար քնում, հոգնում, մենք կորցնում ենք երջանիկ լինելու ևս մեկ հնարավորություն, ևս մեկ երջանիկ ակնթարթ, որը մի ամբողջ կյանք էր թվալու:

Ու խորհուրդ ինձնից քեզ իմ ընթերցող. « Երբ կհոգնես առաջ գնալ, հիշի՛ր, որ հետ գնալու ճանապարհը նույնպես հոգնեցուցիչ է: Հակառակվելու անհագ ցանկություն ունե՞ս: Գիտեմ. մտածում ես, որ ընկնել ավելի հեշտ է, բայց լավ հիշիր`միևնույն ժամանակ ավելի ցավոտ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4936 | 0 | 0
Facebook