Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Appleընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին

20:58, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Appleընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է. «Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար:

Վստահ եմ, որ «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:
    
    
     Նյութը վերցված է PanARMENIAN.Net - էջից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5089 | 0 | 0
Facebook