Այսօր Տավուշի մարզի Վարագավան գյուղում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն: Ընտրացուցակներում գրանցված էին բազմաթիվ մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն գյուղի հետ, իջևանցիներ և այլ գյուղի ներկայացուցիչներ, որոնք նախօրոք 6 ամիս առաջ գրանցվել էին գյուղում ընտրություններին հատուկ մասնակցելու համար: Գյուղապետի թեկնածուներն էին գործող գյուղապետ Սամվել Մանուչարյանը և 25-ամյա Արմեն Վասիլի Աբրահամյանը, ում հայրը 90-ական թվականներին եղել է գյուղապետ: Վերջիններիս ծանոթ իջևանցիներն էլ վերջին հաշվով որոշեցին ընտրության ելքը: Շատ ցավալի փաստ տեղի ունեցավ, սակայն վախեցած գյուղացիները ի զորու չեն ոչինչ փոխելու: Միգուցե եթե բարձիթողի վիճակ չլիներ և որևէ կառույց նկատեր կատարվող անարդարությունը, մարդիկ այսքան դժվար իրավիճակում չէին հայտնվի: