Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պե՞տք է, արդյոք, լվացվել նորածնին գրկելուց առաջ

13:00, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
Պե՞տք է, արդյոք, լվացվել նորածնին գրկելուց առաջ
    
  • Դա լավ գաղափար է: Բայց և կարիք չկա առողջ նորածնին հեռու պահել մարդկանցից: Սակայն, այնուամենայնիվ, նորածիններն ավելի ընկալունակ են վիրուսների և մանրէների նկատմամբ, ուստի ցանկալի է փոքրիկին հեռու պահել մարդկանցից, որոնք հիվանդ են կամ կարող են վիրուսակիր լինել:

    Պետք է խուսափեք գրիպի ու մրսածության ախտանշաններ ունեցող անձանց և փոքրիկի շփումից: Մարդիկ ևս, որոնք դեռևս չգիտեն, որ իրենք հիվանդ են, այսինքն դեռևս հիվանդության գաղտնի փուլն է, փոքրիկին գրկելով կարող են նրան վիրուս փոխանցել: Ուստի բոլորովին էլ կոպիտ չի հնչի, եթե տուն մտած հյուրերին, բարեկամներին ու ընկերներին խնդրեք նախ լվացվել, հետո միայն գրկել փոքրիկին: Անգամ եթե նրանք հիվանդության որևէ ախտանշան չունեն, չեն կարող վստահ լինել, որ մինչ փոքրիկի մոտ գալը հիվանդ մարդու հետ չեն շփվել: Որոշ վիրուսներ կարող են օրգանիզմից դուրս ապրել մինչև 8 ժամ:

    Ուստի հոգ տարեք Ձեր փոքրիկի առողջության մասին և խնդրեք, որ դրսից եկած ցանկացած ոք նախ լվացվի, հետո միայն գա փոքրիկի հետ խաղալու և նրան գրկելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2957 | 0 | 0
Facebook