Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր իրական դեմքը

Zara Shushanyan
Հեղինակ`
Zara Shushanyan
17:18, երկուշաբթի, 28 հունվարի, 2013 թ.
Մեր իրական դեմքը
     Վրդովմունքս անսահման է այն բանից հետո, երբ այսօր տեսա մի տեսանյութ, որում մի կին Եռաբլուրում մոտենում է մեր նախագահին ու իր սոցիալական վիճակի մասին պատմում: Իսկ գիտեք ի՞նչ է անում մեր նախագահը.«Ինչի՞ ես եկել ու մեր ուրախությունը խանգարում»: Սարսափելի է, ուղղակի ողբալի է մեր երկրի վիճակը, երկրումս հանդուրժողականությունը այլևս չկա: Հետո էլ կգան ու կասեն մենք ձեզանից մեկն ենք, մենք էլ ենք հասարակ մարդիկ: Այսօր մենք տեսանք, թե ով էր հասարակ ու ժողովրդին բարեկամ և ով անհանդուրժող: Անկեծորեն հիասթափված եմ այս երկրից ու այս հասարակությունից : Ես ու իմ նմանները այս երկիրը չէ, որ ուզում ենք տեսնել, այս երկիրում չէ, որ ցանկանում ենք ապրել :Հնարավոր է, որ ասածս առաջացնի հասարակության մի մասի զայրույթը, բայց պետք է ասեմ, որ ես ավելի շատ սիրում եմ այն Հայաստանն ու այն ժողովրդին, որ պատերազմում էր, որ միասնական պայքարում էր, որ ճիշտ է արյուն էր թափում, որ կռիվ էր մղում ու կարողանում էր հաղթել, բայց ամենակարևորը միասնական էր ու հանդուրժող : Ես այս երկիրն ու այս ժողովրդին այլևս չեմ ճանաչում:Սա հայ ժողովուրդը չէ, սա Հայաստանը չէ: Բայց այս ամենում մեղավոր չէ միայն հասարակությունը, ինչպես ասում են «Ի՞նչ տեսնում ենք, այն էլ սովորում ենք»:Բոլորս էլ այսօր տեսանք, բոլորս էլ ապրեցինք այն ցավը, որ ապրեց այդ հայ մայրը, այդ հայ կինը: Մովսես Խորենացին հենց այս օրվա մասին է ասել«Ողբում եմ քեզ Հայոց աշխարհ »: Ես կավելացնեմ «Ողբամ զմեզ»:Եվ մենք դեռ խոսում ենք օտար թշնամու դեմ պայքարի մասին, եկեք նախ ինքներս մեր անհանդուրժողականության մասին մտածենք :Այսպես, որ գնա մի քանի տարի հետո վայրենիների պես կսկսենք ինքներս մեզ ուտել, եթե իհարկե արդեն չենք սկսել:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3657 | 1 | 0
Facebook