Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԵՖԻԼՅԱՆԱԿԱՆ «ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ» ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ՊԱՐՍԻԿ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
18:40, երկուշաբթի, 23 մարտի, 2015 թ.
ՍԵՖԻԼՅԱՆԱԿԱՆ «ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ» ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ՊԱՐՍԻԿ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
     Ժիրայր Սեֆիլյանն ու նրա ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանը» հերթական անգամ հայտնվել են զավեշտալի ու խայտառակ վիճակում: Վերջնականապես հասկանալով, որ ՀՀ գիտակից քաղաքացիները կտրականապես մերժում են իրենց հակապետական գաղափարներն ու մոտեցումները, Սեֆիլյանի կողմնակիցները հույսները դրել են օտարերկրացիների վրա: Շտապենք նշել, որ ասվածի մեջ իրականում ոչ մի լուրջ բան չկա. տվյալ դեպքում խոսքը դրսի անհայտ գրանտատուների մասին չէ, որոնք ֆինանսավորում են սեֆիլյանական արկածախնդրությունը: Խոսքը բոլորովին այլ օտարերկրացիների մասին է:
     Ինչպես հայտնի է, Հայաստանում կա հեթանոսների փոքր համայնք, որն ամեն տարի Գառնու տաճարի մոտ նշում է Վահագնի ծննդյան տարեդարձը` որպես հեթանոսական Ամանոր: Այս տարի ևս` մարտի 21-ին, հեթանոսները հավաքվել են Գառնիում և նշել Վահագնի ծննդյան 9598-րդ տարեդարձը: Իմանալով այդ մասին, «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամներ շտապել են Գառնի, որպեսզի առիթից օգտվելով հավաքված մարդկանց բաժանեն «100-ամյակը առանց ռեժիմի» վերնագրով թռուցիկներ: Սակայն հանդիպելով հավաքվածների արհամարհանքին, նրանք անակնկալի են եկել, բայց հետո արագ կողմնորոշվել են, թե ինչ անեն Երևանից բերած թռուցիկները: Սեֆիլյանի թիմակիցները իրենց հակահայկական ու հակապետական բովանդակությամբ թռուցիկները բաժանել են այդ պահին Գառնիում գտնվող պարսիկ տուրիսներին, ովքեր Հայաստան են ժամանել «Նովրուզը» նշելու նպատակով:
     Ինչ կարելի է ասել նման պահվածքի մասին: Միայն այն, որ դա պարզապես դուրս է տրամաբանության ու բարոյականության բոլոր սահմաններից: Որևէ մեկը չի կարող լրջորեն բացատրել, թե ինչ նպատակով են սեֆիլյանական «սուրհանդակները» թռուցիկներ բաժանել պարսիկ տուրիստներին: Ստացվում է, որ սրանք հիմա էլ հույսները դրել են նրա վրա, որ ապրիլի 24-ին իրենց միանան պարսիկ տուրիստները, քանի որ ՀՀ քաղաքացիները վաղուց արդեն մերժել են Սեֆիլյանի հակահայկական գաղափարները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3307 | 0 | 0
Facebook