Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ.

Andavet news
Հեղինակ`
Andavet news
17:21, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ.

Այսօր առավոտյան Արաբկիր համայնքի մի շարք մթերային խանութների ներսում, անհայտ անձինք, խանութ մտնող դուրս եկողներին թռուցիկներ էին բաժանում, որտեղ նշված էր ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերի մասին: Դա բերեց քաղաքացիների վրդովմունքի, որոնք թռուցիկներ բաժանողներին թուրք անվանեցին եւ ասացին, որ թույլ չեն տա պղծել ցեղասպանության տարելիցը: Մեկնաբանելով իրավիճակը մի պապիկ մեզ ասաց. «Այս ամենը Թուրքիայի գործակալների կազմակերպած սադրանքն է: Նրանք տարածում են այնպիսի լուրեր, թե իբր ապրիլի 24-ին անկարգություններ են լինելու, որպեսզի մարդիկ խուսափեն այդպիսի անախորժություններից, վախենան եւ ապրիլի 24-ին քիչ մարդ գնա Ծիծեռնակաբերդ, որից ամենաշատը կուրախանան թուրքերը ու կասեն, տեսեք անգամ հայերը իրենց նահատակներին չեն հիշում: Մեկա մենք գնալու ենք եւ, եթե մեկը փորձի այդ օրը համը հանել իմ այս կոպալով կտամ գլխին» .- ասաց զայրացած պապիկը թափահարելով ձեռնափայտը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3634 | 0 | 0
Facebook