Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ. ՄԱՍ 1-ԻՆ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:55, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ. ՄԱՍ 1-ԻՆ
     Նախօրեին սոցցանցերում շրջանառվեց տեղեկատվություն այն մասին, թե որոշելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մեկնարկն ազդարարել Արցախում «Հիմնադիր խորհրդարանը» իր սցենարի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու սցենարին օժանդակելու նպատակով Հայաստան են ժամանալ «Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով» կոչվող փարիզյան կառույցի անդամները՝ տարբեր երկրներից:
     Պարզվեց նաև, որ ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, ու հիշյալ՝ կասկածելի կազմակերպության անդամներից մեկը:
     Ի՞նչ կառույցի մասին է խոսքը, ովքե՞ր են կանգնած սրա թիկունքում: Ասենք, որ հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Աբրահամյան անուն ազգանվամբ: Ավելին, իրեն հայտարարում իբրև արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից: Սակայն Արցախյան ազատամարտի մասնակիցներից և ոչ մեկն իրականում այս «կենդանի լեգենդի» մասին չգիտի, մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ ազատամարտիկի, ով կճանաչեր զենքը ձեռքին Արցախում մարտնչած Արմենակին: Փոխարենը, Արմենակ-Թիարիին նկարագրելիս շատերը զգուշավարությամբ ակնարկում են՝ նա մի անձնավորություն է, ով հայտնի է քրդերի ու թուրքերի, անգամ սիրիական ընդդիմադիրների հետ իր մութ կապերով, մարդ, ով փորձում է արևմտահայերի անունից ստեղծված կառույցը ևս իր նույնքան մութ ու վտանգավոր նպատակներին ծառայեցնել:
     «Նշված կազմակերպության մասին լսել եմ, բայց իրենց հետ ոչ մի առնչություն չունեմ» , -մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: «Դա մի վիրտուալ, ինձ համար անհասկանալի կառույց է, որը ստեղծել է ինչ-որ կառավարություն, ունեն, այսպես կոչված նախագահ ու վարչապետ» , մի խոսքով՝ ինքնակոչների հավաքատեղի:
     Ժամանակին Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային ժողով կոչվող կազմակերպության վտանգավարության մասին մեզ հետ իր հարցազրույցում հետաքրքիր կարծիք է հայտնել Արա Պապյանը, չբացառելով որ նմանների թիկունքում կարող է կանգնած լինել թուրքական կառավարությունը, նա ասել էր՝ խամաճիկային այդ կազմակերպությանը կարող են նաև օգտագործել սեփական շահերի համար, որպես պրոպագանդիստական գործիք՝ մեր նպատակներից շեղելու համար: «Հնարավոր է չէ՞, որ Արևմտյան Հայաստանի կառավարություն կամ Ազգային խորհուրդ համարվող կառույցը ինչ-որ պահի օգտագործվի ու այսպիսի հայտարարությամբ հանդես գալ, թե իրենք Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն: Իհարկե, այդ հայտարարությունը որևէ իրավական արժեք չի ունենա, բայց կարող է որպես քարզչություն օգտագործվել, թե տեսեք հայերն ինչ են ասում»:
     Մի տեղեկատվություն ևս, սույն պարոնը՝ Արմենակ Աբրահամյանը, Հայաստանում հավատացնում է, թե իր կազմակերպությունը ՄԱԿ-ում մեծ դերակատարում ունեցող կառույց է,
     Արա Պապյանը հերքեց նաև սույն փաստը, ակնհայտ դարձնելով Արմենակ-Թիարիի հերթական կեղծիքը: «Այդ կազմակերպությունը ՄԱԿ-ում չի գործում: Նա ուղղակի գրանցվել է որպես հկ ու անունը դրել Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ: Բայց սա չի նշանակում ՄԱԿ-ում գրանցված լինել, չի նշանակում, որ ՄԱԿ-ը ճանաչում է նրանց»:
     Մնում է հավելել նաև մյուս փաստը՝ Արմենակ Աբրահամյան անունով ներկայացող կասկածելի այս անձը Ժիրայր Սեֆիլյանի մտերիմ ընկերն է:
    
     vk.com/antimaidan_armenia
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3268 | 0 | 0
Facebook