Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:54, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներից մեկը հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ իբրև թե մեկնաբանում է, թե ինչու են հեղաշրջում իրականացնելու համար ընտրել հենց ապրիլի 24-ը:

Մի կողմ թողնելով գերհուզական, սրտաճմլիկ ու արդեն հոգնեցուցիչ դարձած այն մեկնաբանությունները, թե իբրև ռեժիմի և 1915թ. թուրքի յաթաղանի միջև տարբերություն չկա՝ ուզում եմ հատկապես ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հինադիր խորհրդարանը» հատկապես կարևորել է այդ օրը մայրքաղաքում հազարավոր աշխատող տեսախցիկների առկայությունը, և որ ռեժիմի ներկայացուցիչները չեն կարող իրենց շատ ազատ զգալ տեսախցիկների առջև:

Լավ, ընդունենք, իրավապահներն իրենց մաքսիմալ զուսպ կպահեն և ուշադրություն չեն դարձնի սադրանքներին, սահմանադրական կարգի խախտումներն էլ կփորձեն անտեսել: Բայց չէ՞ որ բացի իրավապահներից այդ օրը մայրաքաղաքի փողոցներում լինելու են հարյուր հազարավոր սովորական քաղաքացիներ, որոնց ճնշող մեծամասնությունը, համոզված եմ, ոչ միայն չի ընկալում, այլև դատապարտում է ապրիլի 24-ին նման միջոցառում իրականացնելը: Իսկ սովարական քաղաքացիներին դժվար թե մտահոգեն այդ հազարավոր տեսախցիկները, և բախումների հավանականությունն այս դեպքում չափից դուրս մեծ է:

Այսինքն, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները շատ լավ հասկանում են, որ այդ օրը կարող են լինել բախումներ, և որ բախումներն իրենց օգտին չեն ավարտվի, ու այդքանով հանդերձ նրանք գնում են այդ քայլին: Նաև հասկանում են, որ այդ ամենը ֆիքսելու են հազարավոր տեսախցիկներ, արդյունքում կարող է լինել համաշխարհային մակարդակի սկանդալ, որը կտեսնի ամբողջ աշխարհը: Սա՞ է նրանց նպատակը. վարկաբեկե՞լ մեր պետությունը, հարամե՞լ այդ օրը: Ի միջի այլոց, հարամելու հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ պակաս ջանքեր չի գործադրում, այսինքն՝ «Հիմնադիր խորհրդարանի» և Էրդողանի նպատակները կարծես թե համընկնում են:

Արդյունքում ստացվում է, որ մարդիկ գիտակցված ուզում են ծեծվել, ապա այդ ծեծը ի ցույց դնել ամբողջ աշխարհին և դրանով միավորնե՞ր վաստակել: Թե ինչ անուն կարելի է տալ այս նախաձեռնությանը, դա էլ արդեն ինքներդ որոշեք:
    
     vk.com/antimaidan_armenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2507 | 0 | 0
Facebook