Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉՈՒ՞ Է ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ ՀՅԴ-ԻՑ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:52, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
ԻՆՉՈՒ՞ Է ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ ՀՅԴ-ԻՑ
     Ինչպես տեղեկացնում են դաշնակցական մեր աղբյուրները` Ժիրայր Սեֆիլյանը, ճիշտ, է շատ հայրենասեր տղա է, սակայն նրան հատուկ է նաեւ «բուրջ-համուդյան», խմբապետական մտածողությունը. «90-ականներին, երբ Լեւոնն արգելափակել էր մեր կուսակցությունը, Ժիրոն անվերջ պահանջում էր ելնել-պայքարել-ապստամբել` խիստ արմատական քայլերի գնալ, մենք թույլ չէինք տալիս, նրա` կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն էլ հենց դա էր»: Ի դեպ, նմանատիպ խոսակցություն Ժիրայր Սեֆիլյանն ունեցել է նաեւ 2013-ին` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովաննիսյանի հետ, որի հետ մշտապես գտնվել է ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ: Նա Րաֆֆուն հորդորել է, որ իրեն անպայման նշանակի իր շտաբի պետ, որպեսզի ինքը թույլ չտա որեւէ «ավելորդ» բան ու անհրաժեշտության դեպքում դիմի խիստ արմատական քայլերի: Րաֆֆին չի համաձայնել: Դա է նաեւ եղել պատճառը, որ որեւէ մեկին Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չնշանակեց շտաբի պետ եւ անձամբ ինքն էր համակարգում շտաբի աշխատանքները: Ընդ որում, ընտրությունների ինչ-որ մի պահի, երբ Րաֆֆուն մեղադրում էին «աղոթելու» համար, «նա, առանց անուն տալու, հիշեցրել էր, որ դեռ ընտրությունները չսկսած` «ոմանք» իրեն այլ բան էին առաջարկում՝ շտաբի պետ էին ուզում դառնալ, խիստ անընդունելի, արմատական քայլերի համար, ինչին ինքը չհամաձայնեց», - տեղեկացրեց «Ժառանգության» մեր աղբյուրը:
    
     vk.com/antimaidan_armenia
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2796 | 0 | 0
Facebook