Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. «2014-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ ԶԱՆԳԵԼ ԷՐ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ, ԲԱՑԱՏՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ...»

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:50, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. «2014-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ ԶԱՆԳԵԼ ԷՐ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ, ԲԱՑԱՏՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ...»
     «Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար», - Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը նշել է, դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սէֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում: «Մենք առաջարկել ենք՝ խմբի, որի հետ պետք է որոշում կայացնի, միասին գան Արցախ և քննարկենք հարցը», - պատմում է փոխվարչապետը՝ հավելելով, թե Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահը: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ա. Աղաբեկյանի խոսքով՝ այդ հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ հանդիպում՝ մարտական ուղի անցած մարդկանց միջև:
    
     vk.com/antimaidan_armenia
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2597 | 0 | 0
Facebook