Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:46, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ-ում Բակո Սահակյանի հետ իր հանդիպմանը հաջորդել է արդեն ընդլայնված հանդիպում՝ նաեւ ԼՂՀ ներքին գործերի նախարար Կամո Աղաջանյանի, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանի ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ, որոնք, ըստ Սեֆիլյանի, իրենց քծնողական վերաբերմունքն են ցույց տվել Բակո Սահակյանին ու Սերժ Սարգսյանին. «ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գովաբանում էր Սերժիկի Սաշիկին, պատկերացնո՞ւմ եք՝ 10 րոպե շարունակ գովաբանում էր», - պատմել է Սեֆիլյանը՝ Աղաբեկյանին հայտնի ստախոս անվանելով:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանին։

«Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ:

Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, կնխնդրեմ կարծիք հարցնեն Շուշիի առանձնակի գումարտակի սպաներին, ովքեր անմիջական շփում են ունեցել նրա հետ, բայց կարծիք հարցրեք նրանցից, ովքեր 5.45 չեն շփոթում 7.62-ի հետ: Կարծիք հարցրեք 7-րդ պաշտպանական շրջանի բոլոր այն նախկին զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ կարճ ժամանակ ծառայել են Ժիրիկի հրամանատարության ներքո:

Սիրելի լրագրողներ, հուսով եմ, որ մեկ օր կլինեք Շուշիում և Ժիրիկը ձեզ ցույց կտա այն բնագիծը, որտեղից նա մղել է իր կյանքի «ամենամեծ ճակատամարտը»:

Ժիրիկը նշում է, որ ուրախ է, որ գիտեն իր մասին, ես էլ եմ ուրախ, որ շատերը արդեն ճանաչում են Ժիրոյին: Եվ ցանակալի է, որ նման մամլո ասուլիսներ հաճախ լինեն, որովհետև դեռ շփոթված մարդիկ շատ կան:

Ժիրո, Սաշիկի հետ կապված, պարզաբանում տամ՝ ինչից էլ ես խոսեմ, դու ուշադիր լսելու ես…

Հակառակորդ արտահայտությանդ հետ կապված՝ Արցախը իր բնակչությամբ, իր բանակով, իր իշխանությունով ունի մեկ հակառակորդ և մեկ թշնամի: Եթե դու քեզ հակառակորդ ես հռչակել, ապա դա արդեն հետաքրքիր է և կարծում եմ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:

Երևան գալուն պես, չցանկանալով հանդերձ, այնուամենայնիվ քեզ կհրավիրեմ հեռուստաբանավեճի»:
    
     vk.com/antimaidan_armenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3684 | 0 | 0
Facebook