Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Fason (Կոլյա Շահգելդյան)

13:57, շաբաթ, 21 փետրվարի, 2015 թ.
Fason (Կոլյա Շահգելդյան)

-Քանի տարեկան ես և քանի տարի է ինչ զբաղվում ես ռեփով?

-27 տարեկան եմ և վերջի 2 տարում եմ սկսել նորմալ զբաղվել) ) ) ) ) Մինչ այդ ուղղակի մեկ մեկ արել եմ ինչ, որ բաներ:

-ինչպես պատահեց, որ որոշեցիր զբաղվել ռեփով?

-Մինչև ռեփին անցնելը միշտ էլ գրել եմ ինչ ինձ հիշում եմ: Ուղղակի եկավ մի էտապ որ հասկացա բանաստեղծության միջոցով չեմ կարում լրիվ արտահայտեմ էն ինչ կա ներսումս: Ու քիչ քիչ բանաստեղծությունները դարձան ռեփ:

-ինչպիսի մարդ ես համարում քեզ: ?

-Գիժ, հայրենասեր, կռվարար, պահվածքով փոփոխական իսկ հոգով ու սրտով անհասկանալի) ) ) ) ) )

-Քեզ համարում ես կայացաց ռեփեռ: ?

-Միանշանակ Ոչ) ) ) ) ) Ռեփեռի արած գործերի մասին պիտի լսողը գնահատական տա, իսկ կայացած լինելն էլ կախվածա էտ գնահատականների լրիվ բարձր ու դրական լինելուց, իսկ էտ ինչա հուշում? Դժվար գտնես նենց մեկին որ նշածս սաղ կետերը ունենա (ես ինքս էլ եմ լսող ու գնահատող) Ես կայացած մարդ եմ) ) ) ) ) )

-Քո կարծիքով ինչպիսին պետք է լինի իսկական ռեփեռը: ?

-Ռեփի հետ կապված իմ կարծիքները երբեք չեն համընկել մնացած լսողների հետ) ) ) ) ) Իմ համար իսկական ռեփը էնա որ տողերից սեփական կյանքում լիքը բաներ ես ուզում փոխես, հասկանում ես որ մարդը ցույցա տալիս լավ ճամփա այլ ոչ թե պռոստը ճամփետա ցուց տալի) ) ) ) Իմ համար միշտ կարևորա եղե խորը իմաստներով ռեփ լսելը: 2 տող կասեմ նոր ալբոմիցս.
     - Խորը մարդկանց հետ խորացեք, միշտ էլ կա մատչելին, Էս գործում թշնամիներ են ՃԻՇՏՆ ու ՀԱՃԵԼԻՆ !!!

-իսկ կա մեկը ով ոգեշնչում է քեզ գրել երգեր: ?

-Շատ... Առաջինը կյանքը: Իսկ Մեծերից Սևակ, Նժդեհ, Դոստոևսկի: Կարևորը ուղղակի գրելը չի, կարևորը նախ պիտի հասկանաս թե ում համար ես գրում ու ովա լինելու լսողդ: Իսկ վերջում հարց տաս քեզ.
     Ինչքանովա ճիշտ էն ամենը, ինչ ես եմ ասում?

-Լավագույն բանը, որ տեղի է ունեցել քո կյանքում?

-Որդուս ծնունդը: Դրանից լավ բան մեկ էլ աղջկաս ծնվելը կլինի) ) ) ) ) )

-Քո կարծիքով ինչն է պակասում հայկական ռեփում: ?

-Հայկական ռեփում պիտի լինի մի շեշտ` ՃԻՇՏ ԴԱՍՏԻՐԱԿԵԼ ՓՈՔՐ ՏԱՐԻՔԻ ԼՍՈՂՆԵՐԻՆ ՄԵՐ ԽՈՍՔՈՎ, ԻՍԿ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱԾԴ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊՐԱԾ ու ՏԵՍԱԾ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ: Թե ինչքանովա ստացվում թո լսողները ասեն արդեն: Քչերը գիտեն Հրաչ անունով ռեփեռին, բայց ինքը իրա տարիքի համեմատ էնքան շատ լավ բաներա գրում որ շատ շատերի մոտ ես էտ չեմ տենում: Համենայնդեպս էտ իմ կարծիքնա) ) ) ) )

-հնարավոր է ապագայում ներկայանաս այլ ոճերում: ?

-Դժվար թե) ) ) ) Եթե լինի մի նենց ոճ, որ թույլ տա 3 ից 4 րոպեում մի ամբողջ կյանք նկարագրել առանց երկար բարակ մտածելու կմտածեմ ոճս փոխելու մասին) ) ) ) )

-և վերջում ինչ կավելացնես: ?

-Վերջում կասեմ, ով ինձ հետևումա թող սպասեն մարտի վերջին նոր ալբոմիս: Ես ուշ ուշ եմ երգեր թողարկել, հիմա միանգամից ու միանգամայն շատ) ) ) ) )

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7265 | 1 | 0
Facebook