Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեպի Եվրոպա

Gevorg Hayrapetyan
Հեղինակ`
Gevorg Hayrapetyan
00:00, հինգշաբթի, 19 փետրվարի, 2015 թ.
Դեպի Եվրոպա
     Գաղտնիք չէ, որ ներկայիս երիտասարդները ձգտում ունեն դեպի Եվրոպա, եվրոպական մշակույթի և բարքերի:
    
     Մեր հայկական մենթալիտետին դեմ գնալով` կրկնօրինակում ենք եվրոպացիներին: Չհաշվելով, որ եվրոպացիներն իրենք են պայքարում իրենց վատ կողմերի դեմ: Ոչ ոք դեմ չէր լինի, որ խելացի երիտասարդները օրինակ վերցնելով եվրոպացիներից` լավ մասնագետ լինեն, սովորեն այլ երկրում և վերադառնան Հայաստան` իրենց փորձը կիրառելու համար: Մեզանից և ոչ մեկը դեմ չի լինի եվրոպական կրթությանը, եվրոպական արտադրությանը կամ այլ շատ եվրոպական երևույթների, որ միայն օգուտ և համբավ կբերեն մեր ազգի ներկայացուցիչներին, բայց, երբ մենք թողնելով մեր վարքն ու բարքը դառնում են ազգուրաց եվրոպամետ` դա մեզ ավելի է հեռացնում մեր պապենական արմատներից:
    
     Վերջ դնենք այս ամենին: Ինչու նմանվել եվրոպացիներին, առանց գիտակցելու դրա վատ ու լավ կողմերը: Թե՞ շարժվում ենք այսպես ասած մոդայի հետևից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2446 | 0 | 0
Facebook