Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եռակողմ հանդիպման «մանրուքները»

Հայ
Հեղինակ`
Հայ
20:33, կիրակի, 10 օգոստոսի, 2014 թ.
     Այսօր` օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում:
     Եկեք անդրադառնանք «մանրուքներին» , որովհետև այսպիսի հանդիպումներում հաճախ «մանրուքները» ավելի շատ բանի մասին են խոսում քան հնչեցված ճառերը, որոնք շատ երկար նախապատրաստություն են անցել: Հատկանշական է Ալիևի գործելավոճի կտրուկ փոփոխությունը, եթե համեմատենք ամպագորգոռ ճառերը (թե լրատվական աղբյուրներում, թե իր սոցիալական էջերում) այսօրվա նրա խաղաղության կոչերի հետ: Ի զարմանս ինձ և շատերի բավականին ինքնավստահ պահեց իրեն մեր նախագահ Սերժ Սարգսյանը, որը շատ դիպուկ հակադարձում արեց հնչեցված մեղադրանքներին, որոնք խայթոցի բնույթ էին կրում: Սարգսյանի ելույթում անդրադարձ եղավ նաև 90-ական թվականներին, որով հիշեցնել տվեց իր գործնկերոջը նրանց պարտության մասին: Սարգսյանը ավելի բարձր պահեց իրեն, դեմ չգնալով նախկինում իր կողմից հնչեցված խաղաղության կոչերին: Այս հանդիպմանը Ալիևի իրական դեմքն ու հզորությունը երևաց, այնքանով, որ նա կարող է հզոր ղեկավար ձևանալ միայն հեռուստացույցի, համակարգչի, կամ գրչի ետևում: Հիշենք նաև երեկվա եռօրյա հանդիպման մասին, որը ճիշտ է կրում էր ոչ պաշտոնական բնույթ, բայց շատ լավ հաստատում էր Ալիևի անհանգստությունն ու խուճապը, իսկ Սերժ Սարգսյանի պահվածքից չէր կարելի ենթադրել, որ նա Ղարաբաղյան հակամարտության մի կողմում է գտնվում: Ալիև և Սերժ այս հակատրամադրվածությունների պատճառներից գլխավորը բանակների մարտունակության հարցն է: Հայաստանի նախագահը վստահ է իր բանակի, իր զինվորների խիզախության և նվիրվածության վրա, իսկ դա հավատացեք պատերազմի նախաշեմին ամենագլխավոր առաջ տանող ուժն է: Այդ ուժի բացակայության մասին է խոսում Ալիևի դեմքը, շարժ ու ձևը, խոսքը, կարծիքների հակաբևեռ լինելը: Այսպիսի ուղղով շարժվելու պարագայում վստահությամբ կհասնենք մեզ համար ցանկալի արդյունքի: Անկախ մեր ունեցած վերաբերմունքին Սերժ Սարգսյանի հանդեպ, այսօր պետք է ցույց տանք բոլորին, հատկապես անդրբեջանցիներին, որ մենք միասնականություն ենք: Կուզեի վերջում մի փոքր ադրադարձ կատարեի Պարույր Հայրիկյանի կազմակերպած ակցիային, որը խայտառակ բնույթ էր կրում, այն էլ այս պահին, որից իդեպ շատ լավ օգտվեցին ադրբեջանական ԶԼՄ-ները և վերագրեցին այդ ցույցը որպես խուճապ հայ ժողովրդի մեջ: Դարերով ի վեր մեր ուժը մեր միասնականության մեջ է և հիմա դա ապացուցելու լավագույն պահերից մեկն է: Մենք ուղակի պարտավոր ենք դա անել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3559 | 4 | 0
Facebook