Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսպես մինչև ու՞ր

21:27, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
Այսպես մինչև ու՞ր
     Այն օրից, ինչ ավագ դպրոցները բացվեցին, մեր շատ սիրելի հայ աշակերտությունը մոռացավ, որ հոսքային առարկաներից այն կողմ աշխարհ գոյություն ունի, ու ուրիշ առարկաներ կան, որ յուրաքանչյուրը պարտավոր է գոնե թեթևակի գաղափար ունենալ դրանցից: Երբ հումանիտար լեզվաբանական կամ տնտեսագիտական հոսքի աշակերտին հարցնում են, թե ինչու շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ տանը հայոց պատմության դաս չի սովորում, ասում է."ես էդ առարկայից ընդունելության քննություն չեմ հանձնելու, իմ հոսքայինը չի, ինչիս ա պետք" կամ լոզունգ դարձրած "պարապում եմ, չեմ հասցնում'' արտահայտությունով է արդարանում: Ու հետո, երբ ցույց են տալիս օրինակ Մոնթե Մելքոնյանի կամ Դրոյի նկարը, ասում են. "էս դերասան ա'': Ու այսքանից հետո ասում են նոր սերունդ, մեր երկրի ապագա... Էլ ում է պետք այդ ապագան, եթե մերօրյա երիտասարդությունը տարված է միայն Ջասթին Բիբերներով և Օդնօկլասսնիկներով:
     Հ.Գ. տվյալ հոդվածով ոչ ոքի չեմ քննադատում, ոչ էլ առավել ևս անձնական վիրավորանք հասցնում: Ուղղակի ցանկացա կարճ ներկայացնել "ոսկե սերնդի'' ողբալի վիճակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3628 | 2 | 0
Facebook