Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավորում ենք Գայանե անունը կրող բոլոր կանանց ու աղջիկներին:

14:29, երկուշաբթի, 16 հունիսի, 2014 թ.

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2014-06-16

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սուրբ Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սուրբ խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա Սուրբ Խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև վկայարաններ կառուցում: Հետագայում հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:
     Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված՝ Ս. Հռիփսիմյան և Սուրբ Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակության օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Հիշատակության երկու օրերն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում է նախընթաց օրը` երեկոյան ժամերգությունից հետո` սուրբ կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր


    
    
    

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2008-05-19, 2009-06-08, 2010-05-01, 2011-06-20, 2012-06-04, 2013-05-27, 2014-06-16, 2015-06-01, 2016-05-23, 2017-06-12, 2018-05-28, 2019-06-17, 2020-06-08, 2021-05-01, 2022-06-13, 2023-06-05, 2024-05-27, 2025-06-16, 2026-06-01, 2027-05-24, 2028-06-12, 2029-05-28, 2030-06-17

Աղբյուրը` http://www.qahana.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
26315 | 0 | 0
Facebook