Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Հոդվածներ

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է

Գոհար Դավթյան
20:09, շաբաթ, 07 հունիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

- «Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: »


    

Ազատատենչ լինելը մի բան է գործելը մի այլ բան: Պետք է ամեն Հայի մեջ արթնանա Հայի հզոր գենը, որը կմղի միայն դեպի առա՛ջ: Հաղթանակը զուտ ցանկության վրա չի հիմնավորվում և դառնում իրականություն, այլ միայն ջանասիրաբար աշխատելու և գործելու դեպքում է ցանկությունը դառնում հաղթանակ:


    

Ի ուրախություն Հայ ազգի, Հայը իր գենի հիշողությունը չի կորցրել, դեռ ավելին, այն իր մասին ոչ միայն հիշեցնել է տալիս, այլ գործում է և արդեն դարձել է մի հզոր շարժիչ ուժ, որը շատ ու շատ բարձրունքների դեռ կհասնի:


    

Ի պաշտպանություն սիրիահյության, Հայ քաջերի «Հայոց Վահան» ինքնապաշտպանական գունդը՝ Արթուր Վալերիի Վարդանյանի գլխավորությամբ այժմ էլ գործում է անկոտրում նպատակասլացությամբ:


    

Հաղթանակներ ունեց՛ել ենք, ունե՛նք և կունենա՛նք:


    

Ի վերջո մենք ենք պաշտպանը մե՛ր տան, մե՛ր հող ու ջրի, մե՛ր ապագայի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3474 | 0 | 0
Facebook