Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեղավոր ես դու

Անի Խլղաթյան
Հեղինակ`
Անի Խլղաթյան
19:56, երկուշաբթի, 05 մայիսի, 2014 թ.
     Աշխատաշուկան Հայաստանում շատ խառն է, շատ: Ամենուր հանդիպում ենք մարդկանց, ովքեր աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, ոչ այնտեղ, ուր իրենց գիտելիքներն օգտագործվում են: Դժվար է գտնել մարդու, ով գոհ է իր աշխատանքից, ով սիրով է կատարում իր աշխատանքը: Հնարավոր է հասկանալ մարդուն, մտնել նրա դրության մեջ, բայց ինչով է մեղավոր դիմացինը:
     Բարձրանում ես երթուղային, վարորդները կոպիտ, ասես նրանք չեն էլ պատկերացնում, որ նրա աշխատավարձը վճարում է ոչ թե գծի տերը, այլ այդ նույն երթուղայինի ուղևորը: Խանութ ես մտնում, կոպտում են այպես, ասես քո պատճառով են նրանք այդ խանութում աշխատում: Ուզում եմ հարցնել, արդյոք դուք այդպիսի մունաթով եք խոսում ձեր գործատուի հետ: Բայց չէ որ ձեզ վճարում է ոչ թե ձեր գործատուն, այլ նա, ում դուք հիմա կոպտում եք: Սթափվեք, ձեր դիմացինը մեղավոր չէ, որ դուք այդտեղ եք աշխատում:
     Պետական կառույցներում աշխատողներից շատերի մասին էլ խոսել չեմ ուզում: Բժիշկներ կան, ում այցելելուց հետո հոգեբանի օգնության կարիք ես զգում: Ինչ է սա նշանակում: Հավաքեք ձեզ: Նախարարություններ ես զանգում, մարդիկ իրենց աշխատանքը անելու փոխարեն ասես մասնագիտացած լինեն կոպտելու մեջ: Սա թող միանշանակ չհնչի: Իսկ ում սա վիրավորում է, ես դրա համար միայն ուրախ եմ, հուսամ` հասկացաք ինձ:
     Սևակն ասում էր` մարդու նկատմամբ մարդ եղեք, մարդիկ, ես ավելացնում եմ, պարզապես արեք ձեր աշխատանքը, ձեր դիմացինը մեղավոր չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3460 | 1 | 0
Facebook