Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պեկինում ցուցադրվել է Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոնը (ֆոտո)

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
05:43, ուրբաթ, 25 ապրիլի, 2014 թ.
     Օրեր առաջ Պեկինի ցուցահանդեսում չինական Beijing Auto ընկերությունը ներկայացրեց իր նոր BAIC BJ80 ամենագնացը, որի դիզայնը վերցված է տարբեր հանրահայտ ավտոմեքենաներից: Մեքենան կողքից հիշեցնում է Mercedes-Benz G դասի ամենագնացը, առջևի լուսարձակները` Land Rover Discovery-ն, իսկ ռադիատորային ճաղավանդակը նման է Hummer-ի և Jeep-ի ճաղավանդակներին:

Ըստ ավտոարտադրողի, նորեկը կառուցված է ռազմական 80 VJ ամենագնացի հիմքի վրա: Նշենք, որ Beijing Auto ընկերությունը 2012 թվականին համաձայնագիր է կնքել Daimler կոնցեռնի հետ, ըստ որի, նա իրավունք է ստացել օգտագործելու Mercedes-Benz G դասի դիզայնը: Ըստ էության, ավտոմեքենան B80V ռազմական մեքենայի քաղաքացիական տարբերակն է, որն ունի սարքավորումների հարուստ բազա և թանկարժեք սրահ: Ամենագնացի ճանապարհը կլուսավորեն լուսադիոդային լուսարձակները: G-wagen-ի կլոնը ունի 21 դյույմանոց անվասկավառակներ և ավտոմատ փոխանցման տուփ: Մեքենայի նկարները և գինը դիտելու համար կարող եք անցնել այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20
    
    
     ----Մեքենայի բոլոր նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20----
    
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3576 | 0 | 0
Facebook