Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Mercedes-Benz-ը ցուցադրեց BMW X6-ի մրցակցի կոնցեպտը (ֆոտո)

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
03:56, երեքշաբթի, 29 ապրիլի, 2014 թ.
    
    
    
    
     Պեկինի ցուցահանդեսում ներկայացված Mercedes-Benz-ի Coupe SUV անվամբ մեքենան հանդիսանում է BMW X6-ի ապագա մրցակցի կոնցեպտը: Սպասվում է, որ մոտ կես տարի անց կոնցեպտը դուրս կգա սերիական արտադրության: Coupe SUV-ը ստացել է բավականին ագրեսիվ տեսք: Այն ունենալով գրեթե 5 մ երկարություն և 2 մ լայնություն ստացել է ընդամենը 1 մ 75 սմ բարձրություն: Կոնցեպտը ունի 22 դյույմանոց անիվներ՝ 305/45 չափով:
     Coupe SUV-ի ինտերիերը դեռ գաղտնի է պահվում: Չի բացառվում, որ կոնցեպտը նույնիսկ սրահ չունի: Հնարավոր է, որ ուղղակի Mercedes-Benz-ը փորձում է այդ քայլով ուսումնասիրել հանրության արձագանքը:
     Ընկերությունը որոշ ինֆորմացիա է տրամադրել նորեկի տեխնիկական տվյալների մասին: Մեքենան ունի 333 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչ և 9 աստիճան փոխանցման տուփ: Ավելի մանրամասն տվյալների և մեքենայի նկարները դիտելու համար կարող եք անցնել այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20
    
    
     ----Մեքենայի բոլոր նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20----
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3977 | 0 | 0
Facebook