Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ford Transit-ը կփորձի մրցակցել Mercedes-Benz V դասի հետ (ֆոտո)

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
02:27, հինգշաբթի, 24 ապրիլի, 2014 թ.
    
    
    
    
    
    
     Ամերիկյան Ford ընկերությունը Նյու-Յորքում ցուցադրել է շքեղ միկրոավտոբուս ընդարձակ և հարմարավետ մեքենաների սիրահարների համար: Skyliner անվամբ կոնցեպտը կառուցված է Ford Transit-ի հիմքի վրա: Սերիական արտադրության մասին ավտոարտադրողը դեռ չի նշում: Skyliner կոնցեպտի նպատակը Transit-ի նոր սերնդի հնարավորությունների ցուցադրությունն է: Այն կունենա երկու տարբերակով անվային բազա, տանիքի բարձրության երեք տարբերակ և երեք տեսակի ուժային ագրեգատներ: Միկրոավտոբուսի սրահում կան ընդամենը չորս նստելատեղեր, որոնք հնարավոր է շարժել և պտտել յուրաքանչյուր ուղղությամբ, նույնիսկ սմարթֆոնում տեղադրված հատուկ հավելվածի օգնությամբ: Skyliner-ի սրահը պատրաստված է կաշվից, իսկ հատակը` բնական փայտից: Կոնցեպտի սրահում տեղադրված է 52 դյույմանոց մոնիտոր ֆիլմերի դիտման համար, սեղան՝ բանակցությունների համար, արբանյակային հեռուստատեսության սիստեմ, բար և մեդիա-պահեստ, որում կարող են պահպանվել մոտ 300 ֆիլմեր: Ավելի մանրամասն տվյալների և մեքենայի նկարները դիտելու համար կարող եք անցնել այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20
    
    
     ----Մեքենայի բոլոր նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20----
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3639 | 0 | 0
Facebook