Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սուրբ Զատիկ» 2014 մշակութային փառատոն Գյումրիում

Լենա
Հեղինակ`
Լենա
23:00, երկուշաբթի, 28 ապրիլի, 2014 թ.
     «ԱՐՄ ստրոնգ» ԵՀԿ-ն «Սուրբ Զատիկ» տոնին նվիրված ապրիլի 20-27ը ընկած ժամանակահատվածում նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են՝ հասարակության լայն շերտերին ներկայացնել «Սուրբ Զատիկ» տոնի մասին տեղեկացվածություն, ինչպես նաեւ իրականացնել մի շարք մշակութային ու ուսուցողական միջոցառումներ:
     Փառատոնի մեկնարկը կավետվի երիտասարդական խաչերթով՝ որը կմեկնարկի Սախարովի հրապարակից մինչեւ «Սուրբ Հակոբ Մծբնա» եկեղեցու բակ:
    
     ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ
    
     01. Ապրիլի 20-ին ՝ «Սուրբ Զատիկ» տոնի օրը, 14: 00-ին, «Սուրբ Հակոբ Մծբնա» եկեղեցու բակում տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, այդ օրը տեղի կունենա բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որին կմասնակցեն Գյումրի քաղաքի 10 մշակութային կենտրոններ, 5 դպրոցի սաներ, բազմաթիվ արվեստգետներ եւ այլոք:
    
     02. Փառատոնի երկրորդ օրը՝ ապրիլի 21-ին, ժամը 14: 00-ին՝ «Փյունիկ» կենտրոնում տեղի կունենա «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» գիտակների հանդիպում հասարակական կառույցների միջեւ:
     խաղը վարելու է «Սախարովի» անվան մարդու իրավունքների պաշտպանության Գյումրու գրասենյակի ղեկավար՝ Սերյան Մարտիրոսյանը:
     Խաղի թեման լինելու է «Հայ Առաքելական եկեղեցին»:
    
    
     03. Ապրիլի 22-ին, ժամը 18: 00-ին, «Յոթվերք» եկեղեցու երիտասարդական միության հետ համատեղ նույն եկեղեցում կիրականացվի «Խոկում» ՝- հոգեւոր դաս «Սուրբ Հարություն» թեմայով: Խոկումը կվարի Շիրակի թեմի Քահանա՝ Տեր Փավստոս Քհն Սարգսյան:
    
     04. Ապրիլի 23-ին, ժամը 19: 15-ին, «Սուրբ Հակոբ Մծբնա» եկեղեցու բակից կմեկնարկի «Ջահերով երթ» -ը, նվիրված 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
    
     05. Ապրիլի 24-ին, 18: 00-ից, «Սուրբ Հակոբ Մծբնա» եկեղեցու բակում տեղի կունենա թեմատիկ բացօթյա կինոդիտում եւ անակնկալ ներկայացում «Ժան եւ Ալբեր» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:
    
     06. Ապրիլի 25-ին, ժամը 14: 00-ին «Սուրբ Հակոբ Մծբնա» եկեղեցու բակում կմեկնարկի շախմատային մրցաշար, որին կմասնակցեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան սաները:
    
     07. Հանդիսավոր փակում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1587 | 0 | 0
Facebook