Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Mercedes-Benz-ի կողմից BMW X6-ի հակառակորդը պատրաստ է

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
00:22, շաբաթ, 12 ապրիլի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մոտ 6 ամիս առաջմենք հայտնեցինք, որ ըստ ոչ պաշտոնական լուրերը Mercedes-Benz ընկերությունը նախագծում է նոր մեքենա, իսկ հիմա արդեն Mercedes-Benz ընկերությունը մեծ անակնկալ է պատրաստել Պեկինի ավտոսրահի ցուցադրության համար: Մեքենան, որը համարվում է BMW X6-ի գլխավոր հակառակորդը, եկող շաբաթ կներկայացվի Պեկինում: Նոր կոնցեպտը՝ Mercedes-Benz MLC-ն, արտաքինից ստացել է բավականին դինամիկ տեսք, իսկ նրա սերիական տարբերակը ինչպես սպասվում էր կառուցվելու է Mercedes-Benz-ի M դասի պլատֆորմի վրա, և ունենալու է 6-8 ցիլինդրանոց շարժիչ: Սակայն կան շշուկներ, որ նորեկը կարող է ունենալ 4 ցիլինդրանոց շարժիչ:

Մի շարք աղբյուրների հավաստմամբ Mercedes-Benz MLC-ն որոշ դետալներ է վերցրել Mercedes-Benz S կլասից: Նոր մեքենայի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել Mercedes-Benz-ի ամերիկյան գործարանում (Տուսկալուզո նահանգում):

Արտադրողը խոստանում է նոր տեխնիկական մանրամասներ հաղորդել մեքենայի առաջին ցուցադրության ժամանակ, որը տեղի կունենա Պեկինի ավտոսրահում: Մեքենայի ոչ պաշտոնական նկարները կարող եք դիտել անցնելով այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/85697


    
    

---Մեքենայի ոչ պաշտոնական նկարները դիտելու համար անցեք այս հղումով` http://avtoashxarh.com/news/85697---

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3217 | 0 | 0
Facebook