Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թեհլերյան Սողոմոն: Այսօր հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է։

Գայանե Պ. Թ.
Հեղինակ`
Գայանե Պ. Թ.
17:34, չորեքշաբթի, 02 ապրիլի, 2014 թ.
    
Սողոմոն Թեհլերյանը հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է. ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը:

    
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1912 թ-ին ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918–19 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
1913 թ-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918 թ-ին վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս:
1919 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կոստանդնուպոլիս:
1919–20 թթ-ին Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը. հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան:
Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ծրագիրը, որը կարճ ժամանակամիջոցում իրագործել են Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար:
Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո:
Երևանում դրվել է Թեհլերյանի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյում` մահարձանը:
1921թ.-ի հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացնում է Թեհլերյանին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3872 | 0 | 0
Facebook