Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շամշյանի գործը ո՞վ կարա անի

01:28, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2012 թ.
Շամշյանի գործը ո՞վ կարա անի
     Շամշյանի գործը ո՞վ կարա անի, կամ ո՞վ ա անում ընդհանրապես:
     Խոնավ անտառում աճող սնկի արագությունն ու Գագիկի Շամշյանի ստեղ-ընդեղ հայտնվելու արագությունը համարյա նույննա: Մեկ կարդում ես էս ինչ իրադարձությունը եղավ Երևանի փողոցներից մեկում ու տեսանյութը տրամադրել է Շամշյանը, մեկ էլ հոպ նորից ինչ-որ պատահարա եղել Վանաձորում ու էլի տեսանյութը ըստ Շամշյանի, ու եղած չեղած ընդամենը 15 րոպեա տարբերությունը:
Կամ արդեն մինչև դեպքը տեղի ունենալն ա դեպքի վայր հասնում կամ մասնագիտացելա, արդեն զգումա որտեղա վթար լինելու ու վթարից առաջ է տեղում հայտնվում:Ինձ երբեմն թվումա, որ ինքը մենակ չի աշխատում ու դա մի խումբ մարդիկ են, ուղղակի իրա անվան տակ են անցկացնում, այսպես ասած մեջների խիզախնա ինքը, ով պատրաստա դեմ գնա բոլորին: Իմ կարծիքով նրանք 16 հոգի են, բոլորը նույն ապարատներով, նույն շորերով, նույն չափերով, նույն կազմվածքով, նույն դիմագծերով, նույն խոսելաձևով, նույն անունով, նույն ազգանունով: Ավելի կոնկրետ ԳՇ մոդելի ռոբոտներ են, թողարկված չգիտեմ որտեղ՝ բայց 16 օրինակով:
     Շամշյանին համարում եմ Հայաստանի թիվ մեկ լրագրողը։Իսկ լրագրող կոչվելու իրավունք բոլորը չունեն, առավել ևվս հանրապետության առաջին լրագրող, չէ մի չէ Հայաստանի փրկիչ:Շատ ճիշտ է գրած հանրագիտարանում, որ բացեք բոլոր տեսակի մասնագիտական գրքերը օպերատիվություն բառից բացի, կտեսնեք նաև անաչառություն, բազմակողմանիություն, անկողմնակալություն ու նման շատ բառեր, որոնք շատ եզակի մարդիկ են կարողանում իրականություն դարձնել. կներեք, Շամշյանասեր հասարակություն, բայց Շամշյանը նրանց թվին չի պատկանում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5333 | 8 | 0
Facebook