Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օդեսսայում բնակվող հայը ստեղծել է բացառիկ մեքենա Վլադիմիր Պուտինի համար (ֆոտո)

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
23:03, երկուշաբթի, 31 մարտի, 2014 թ.
     Մեր հայրենակիցը՝ Գրիգոր Ավետիսյանը, ով բնակվում է Ուկրաինայի Օդեսսա քաղաքում, իր Մոսկվիչը դարձրել է եզակի նմուշ: Այս նմուշը երկար և ջանասեր ձեռքի աշխատանքի արդյունք է: Գրիգորի խոսքերով նա 100 հազար դոլլարի ներդրում է կատարել մեքենայի վրա՝ ծախսելով 11 տարի: Գրիգորը ասում է, որ մեքենայով արդեն հետաքրքրվում են ռուս օլիգարխները՝ միլիոններ առաջարկելով: Իհարկե, մենք ծանոթ ենք հայերի հումորին և այդ իսկ պատճառով հավատում ենք նրան: Մեքենայի վրա տեղադրված է 2.4 խորանարդ աշխատանքային ծավալով շարժիչ: Գրիգոր Ավետիսյանը մեքենայի առջևի հատվածում տեղադրել է երկգլխանի արծվի արձանիկ, որը նմանեցրել է Ռուսաստանի պետական զինանշանին: Արձանիկը ստացվել է ռուսական մետաղադրամների ձուլման արդյունքում: Մեքենայի սրահը պատրաստված է կաղնու փայտից և բնական կաշվից: Գրիգոր Ավետիսյանը երազում է, որ իր հարմարավետ մեքենան վարի Վլադիմիր Պուտինը: Մեքենայի նկարները կարող եք դիտել անցնելով այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/odessayum_bnakvogh_hay_steghcel_e_meqena_putini_hamar/2013-09-25-55
    
    
    
     ---Մեքենայի բոլոր նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/odessayum_bnakvogh_hay_steghcel_e_meqena_putini_hamar/2013-09-25-55---
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4618 | 0 | 0
Facebook