Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

eBay-ում վաճառքի է հանվել Ferrari-ի նմանեցված Porsche Cayenne S (ֆոտո)

www.AvtoAshxarh.com
Հեղինակ`
www.AvtoAshxarh.com
23:44, շաբաթ, 29 մարտի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այս Porsche Cayenne S-ը թյունինգի լավագույն օրինակներից է: Ներկայումս այն վաճառքի է հանված Միացյալ Թագավորությունում շատ բարձր գնով՝ մոտ. 33.000 ԱՄՆ դոլլարով: Վաճառողը eBay կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է. «Ես գիտեմ, որ Դուք զարմանում եք, թե ինչու են Porsche ավտոմեքենայի վրա փակցված Ferrari-ի տարբերանշաններ: Բանն այն է, որ մարդիկ չգիտեն, թե դա ինչ մեքենա է և գերվում են՝ կարծելով, որ այն Ferrari է»: Ցանկացած պատահական դիտող իսկույն կհասկանար, որ դա Ferrari չէ: Անշուշտ, այն Porsche Cayenne S է՝ արտաքին տեսքի փոփոխության հատուկ հավաքածուով: Սեփականատերը նշել է նաև, որ տարբերանշանները կարող են հանվել և փոխարինվել Porsche-ի ավելի ավանդական տարբերանշանով: Շարժիչը սովորական 4.5 լիտրանոց V8 է: Հայտարարության մեջ ասվում է, որ ավտոմեքենան ունի հեղուկ գազի փոխարկում (կոնվերսիա): Եթե արտաքին տեսքի փոփոխության հավաքածուն, գույնը և տարբերանշանը չեն համապատասխանում մեքենայի ձայնին, ապա հեղուկ գազի փոխարկումը անշուշտ կհամապատասխանի՝ նմանեցնելով մեքենայի արձակած ձայնը Ferrari-ի ձայնի: Մեքենայի սրահը գրեթե նոր է, սակայն ավտոմեքենան արտադրված է 2003 թվականին (վազքը 66, 000 մղոն): Վաճառողը նշել է, որ առաջին տեսնողը կգնի այն: Մեր կարծիքով մեքենայի թյունինգը ստացվել է, սակայն գինը շատ "աստղային" է: Մեքենայի նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/ferrari_i_nmanecvac_porsche_cayenne_s
    
    


    

--- Մեքենայի բոլոր նկարները կարող եք դիտել անցնելով այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/ferrari_i_nmanecvac_porsche_cayenne_s ---

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2328 | 0 | 0
Facebook