Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արմենիա միւզիք ըւարդզ» կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն

12:51, շաբաթ, 22 մարտի, 2014 թ.
    
«Արմինիա միւզիք ըւարդզ» ամենամեայ ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւնը սփիւռքում ունի երկար տարիների պատմութիւն: Այն սկսւել է 2006 թ-ին, երբ առաջին անգամ Մոսկւայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հաւաքւած էին հայկական էստրադայի լաւագոյն ներկայացուցիչները: Այս մասին յայտնում է Aysor.am-ը:

    
9 տարիների ընթացքում «Արմինիա միւզիք ըւարդզ» մրցանակաբաշխութիւնը հեռարձակւում է Հայաստանի հանրային հեռուստատեսութեան ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես և վայելում է բազմահազարանոց հեռուստադիտողի սէրը պրոֆեսիոնալ կազմակերպւածութեան և հրաւիրւած ճանաչւած հիւրերի շնորհիւ: Սովորաբար մրցանակի յանձման արարողութիւնը անց է կացւում դասական ձևաչափով, որում ներկայացւած են լինում 21 անւանակարգեր` տարւայ հիթ, տարւայ երգիչ/ուհի, լաւագոյն ալբոմ և այլն:

    
Մրցանակաբաշխութեան ընթացքում յատուկ հրաւիրւած հիւրերը անւանակարգերում առաջադրւած մասնակիցներին են յանձնում յայտնի քանդակագործի հեղինակած անւանական ոսկէզօծ արձանիկ` մոլորակի և ծառի տեսքով, խորհրդանշելով ողջ աշխարհով սփռւած հայութիւնը:

    
Մրցանակաբաշխութեանը յաջողցեց ձեռք բերել միջազգային ճանաչում յատկապէս աշխարհասփիւռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխութեան հիւրերն ու մրցանակակիրներն են եղել համաշխարհային արւեստի յայտնի գործիչներ: Նրանց թւում են Ալէն Դելօն, Դեմիս Ռուսոս, Վլադիմիր Սպիւակով, Իոսիֆ Կոբզօն, Խուլիօ Իգլեսիաս, Զուրաբ Սոտկիլաւա, Կոնստանտին Օրբելեան, Ջորջիա Ֆումանտի, Իրինա Ալլեգրովա և այլն:

    
2014թ-ին մրցանակաբաշխութեան կազմակերպիչ կենտրոնը որոշում կայացրեց մրցանակաբաշխութիւնն անցկացնել յատուկ ձևաչափով՝ «Լեգենդներ»:

    
Այս տարի առաջադրւած բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակոյթի զարգացման, ինչպէս նաև Հայաստանից դուրս դրա տարածման մէջ:

    
Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն:

    
2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրւած են Արթուր Գրիգորեան, Արթուր Մեսչեան, Դաւիթ Թուխմանով, Ջիւան Գասպարեան, Իրինա Ալլեգրովայ, Կոնստանտին Օրբէլեան, Մալխաս, Միշել Լեգրան, Յովհաննէս Չեքիջեան, Օֆելեա Համբարձումեան, Ռոբերտ Ամիրխանեան, Ռոզի Արմէն, Ռուբեն Հախւերդեան, Ռուբեն Մաթևոսեան, Սերժ Թանկեան, Ստաս Նամին, Տաթևիկ Յովհաննիսեան, Տիգրան Մանսուրեան, Շառլ Ազնաւուր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3202 | 0 | 0
Facebook