Վերջերս «Սուր անկյունի» եթերում Կարեն Մկրտչյանի տեղ գտած պատմությունը շատերիս է հուզել: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ` մոտակա օրերս կազմակերպվելու է Ֆուտբոլային բարեգործական հանդիպում, որը տեղի կունենա «Խուլ ու համրերի պալատում»: Խաղը դիտելու հետ մեկտեղ կարող եք գումար նվիրաբերել դրամհավաքի արկղում: Ամբողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի հաշվեհամարներից մեկին: Յուրաքանչյուրիդ անգամ չնչին օգնությունը կարող է ճակատագրական լինել: Յուրաքանչյուրիդ ներկայությունը խիստ ցանկալի է: Կոչ ենք անում չլինե'լ անտարբեր, գործե'լ և գործով ապացուցել, որ ամեն բան հնարավոր է իրագործել համախմբվածության և սրտացավության շնորհիվ: Միասին ընդունակ ենք շատ բաների, ուժեղ ենք և կարող ենք ձեռք մեկնել նրան, ով իսկապես ունի աջակցության կարիք:
աղը տեղի կունենա մարտի 9-ին (Կիրակի օրը) «Խուլ ու համրերի պալատում» Ժամը 18: 00-ին: Բոլորիդ ներկայությունը ցանկալի է