Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էէէ հայեր

ART
Հեղինակ`
ART
19:02, երեքշաբթի, 17 ապրիլի, 2012 թ.
Էէէ հայեր

Էէէ՜ ազգ հայ ազգ, մեկ-մեկ խոսում ենք մեր մասին այնպես կարծես թե հրաշք ենք, այնինչ երբեմն ամենազզվելի ու նոխկալի ազգն ենք դառնում, հա՜ հա՜, քանի դեռ մենք սիրում ենք մեր ժողովրդի, մեր ընկերների ու նույնիսկ մեր բարեկամնների հաշվին ապրել ու հարստանալ մենք հաստատ ո՛չ լավ պետություն կունենանք ո՛չ էլ լավ ազգ, այս ազգը այն ազգն է, որ կարող է իր իսկ ժողովրդին թալանելով հարստանա, այսպես օրինակ՝ Հայաստանում ամանոր է ուրեմն մեր վիճակը շատ վատ է, թե ինչու՞ ասեմ, մերոնք այնքան լկտի, ագահ ու թալանչի են, որ այդ տոնական օրերին իրենց իսկ հարևանի վրա 10 դրամանոց ապրանքը առանց ամաչելու ու նույնիսկ դեմքի նիմիկան փոխելու կարող են վաճառել 100 դրամով, էլ չեմ ասում մնացած լկտիությունները: Այ պարզ օրինակ ինչպես նաև թարմ օրինակ՝ Սուրբ Զատիկի տոնը, երբ հավկիթը վաճառվում է 40-50 դրամով այս օրերին վաճառվում է 50-60 դրամով, մեռելոցին մեխակը կվաճառեն կրկնակի ու եռակի, մի քիչ շաա՜ատ քիչ ամաչում են, թեչե հաստատ քառակիել կվաճառեն: Այսպիսի բաների մասին երկար կարող ենք խոսել, սակայն ու՛մ համար... չեն հասկանալու առավելևս փոխվելու:

Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքական կյանքից, քաղաքական գործիչներից ու միշտ մոռանում ենք, որ մեր ՄԵԾ քաղաքականության դերասանները ազգությամբ հայեր են, ինձ թվում է ամեն ինչ ասված է դրանով, թե այս երկրի վիճակը ինչ կա ու ինչ կլինի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3950 | 0 | 0
Facebook