Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի բրենդի պատմություն. Burberry

Vika
Հեղինակ`
Vika
12:38, կիրակի, 09 փետրվարի, 2014 թ.
     Burberry-ն հիմնարվել է 1856 թվականին` Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը` հայտնի ձիով ասպետը:
    

Burberry բրենդի առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը:

1955 թվականին Burberry ընտանեկան ընկերությունն անցնում է լորդ Դեւիդ Ուոլֆսոնի ղեկավարության տակ:
    
     Ներկայումս բրենդը հագուստի արտադրության երկու խոշոր գիծ ունի: Burberry Prorsum գծի հագուստն արտադրվում է Միլանում եւ թելադրում նորաձեւություն: Այս ապրանքանիշի հագուստ կարող են իրենց թույլ տալ գնել միայն բարձրակարգ էլիտայի ներկայացուցիչները, քանի որ այն շատ թանկ արժէ: Հագուստի մյուս գիծն էBurberry London-ը, որը հանդիսանում է բրենդի այցեքարտը` արտադրելով ջինսեր, վերնազգեստներ, շրջազգեստներ, կոշիկներ: Կա նաեւ Thomas Burberry գիծ, որը ստեղծում է հագուստ երեխաների եւ դեռահասների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4302 | 0 | 0
Facebook