Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդ, ով լուսանկարում էր ուրվականների (Photo)

Անահիտ (Achale)
Հեղինակ`
Անահիտ (Achale)
13:57, շաբաթ, 01 փետրվարի, 2014 թ.
     Գերբնական երևույթների ուսումնասիրությունները երկար ժամանակ գիտության շատ վիճելի դաշտ են եղել: Վիկտորիական դարաշրջանի Անգլիայի՝ ուրվականներ պատկերող լուսանկարների իսկությունը ևս բացառություն չէ: Ուիլլիամ Հոուփի այս լուսանկարները պատահաբար հայտնաբերվել են ինչ-որ գյուղական գրախանութից: 19-րդ դարում ապրած լուսանկարիչը մանրազնին ուսումնասիրում էր դրանք` հույս ունենալով բացահայտել դրանց առեղծվածը:
     Հոուփը, երբ լուսանկարում էր իր ընկերոջը, լրիվ պատահաբար սկսել է լուսանկարել ուրվականների, և նկարը հանելիս տեսել էր, որ կադրում ուրվական կա: Այդ օրվանից ի վեր, Հոուփը թողել էր իր հիմնական աշխատանքը, հիմնել գաղտնի ակումբ, որը բաղկացած էր 6 լուսանկարիչներից, որոնք լուսանկարում էին ուրվականների: Ստանալով արքեպիսկոպոս Թոմաս Քոլլու օրհնությունը՝ նրա գաղտնի ակումբը սկսեց հանրայնացնել իրենց արած լուսանկարները, որոնցում երևում էին, թե ինչպես են մահացածների ուրվականները շրջապատում կենդանի մարդկանց
     Առաջին աշխարհամարտը իսկական բում դարձավ Հոուփի բիզնեսի համար, որովհետև բազմամիլիոն զոհերի հարազատներից շատերը դիմում էին նրան` հույս ունենալով ևս մեկ անգամ տեսնել իրենց զոհված սիրելիներին: Հոուփի գործերն այնքան լավացան, որ նա տեղափոխվեց Լոնդոն ու դարձավ պրոֆեսիոնալ մեդիում: Սակայն ժամանակի հետ Հոութի ակումբի շուրջ վատ համբավ էր ձևավորվում: Մարդիկ ասում էին, որ նրանք խաբեբաներ են, ովքեր հարստություն են դիզում մարդկային դժբախտության ու հիմարության վրա:
    

Բանը հասավ նրան, որ 1920-ականներին բազմաթիվ մարդիկ անպայմանորեն ուզում էին ապացուցեին, որ Հոուփի թիմը զբաղվում է խաբեբայությամբ: Նման փորձերից ամենահաջողվածը Հարրի Փրայսի հետազոտությունն էր, ով կարողացավ ապացուցել, որ կադրում հայտնվող ուրվականները ոչ այլ ինչ են, քան մութ սենյակում տեխնիկական հնարքների արդյունքում գոյացող օպտիկական խաբկանք: Այլ կերպ ասած, Փրայսը պարզել էր, որ Հոուփը, պարզապես երկու կադր համադրելով, ստանում է ուրվականի էֆֆեկտ, ինչի մասին էլ մշտապես հրապարակայնորեն հայտարարել է:

Բայց արի ու տես, որ անգամ այդ բացահայտումից հետո, Հոուփն ուներ իր աջակիցների մեծ բանակ, որի մեջ մտնում էր նաև աշխարհահռչակ գրող Արթուր Կոնան Դոյլը: Այնպես որ, Հոուփը շարունակում էր խաբել մարդկանց՝ ընդհուպ մինչև իր մահը` 1933 թվական: Զավեշտալին այն է, որ Կոնան Դոյլը, ով կյանք էր տվել գրականության ամենահնարամիտ ու խելացի դետեկտիվին, ինքը այդպես էլ չհավատաց, որ իրեն ողջ ընթացքում խաբել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3468 | 0 | 0
Facebook