Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր երկրպագուներին

Sako
Հեղինակ`
Sako
15:49, կիրակի, 12 հունվարի, 2014 թ.
     Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ 2011թ․ծնված Աննա Մելիքջանյանի կյանքը փրկելու շուրջ միավորվելու կոչով: Փոքրիկի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը: Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ» -ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200: Արտերկրներից բանկային փոխանցումների կոդերն առկա են տեսանյութում: Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:
    
Աղբյուրը` Shamshyan.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4391 | 0 | 0
Facebook