Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղկելի է պարոն գեներալ-մեներալ, Սեյրան-մեհյան, Օհանյան-զոհանյան

irakanum.com
Մամուլի խոսնակ`
irakanum.com
20:25, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2013 թ.

Ձերբակալվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը


    

15: 02 | 2013-09-20 | Հայաստան | Հասարակություն |

Երեկ երեկոյան ժամը 22.00-ի մոտ քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց ներկայանալու ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: - 1in.am


     Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով. ՊՆ

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական» -ին հայտնում են, որ Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: - 1in.am

Մի առանձնապես գրելու բան էլ չկա, ընդամենը եղկելի է պարոն Սեյրան Օհանյան: Երկրիդ ազատամարտիկներին հացի փողով չես կարողանում ապահովել հերիք չէ, հիմա էլ դատում ես: Հիմա գուցե այլևս բարձրագոչ նախադասություններ գրելն ուղղակի անիմաստ է, ժամանակներն են այդպիսին: Հիմա գուցե առկա իրողություններից, մտքի մեջ հետևություններ անելու ժամանակներ են: Սա է թերևս Ձեր ուզածը, գեներալ: Երևի ձեր այսօրվա հիմնարկի ռազմավարական պլանավորումն է այդպես կառուցված.` ԱԶԱՏ, սահմանադրորեն ազատ խոսքը, ազատ խոսքով բողոքը «ԼՌԵՑՆԵԼ» , լռեցնել ահա այս եղանակով, այս մարտավարությամբ, որպիսին, կարծեմ օգտագործում են արտաքին թշնամիների դեմ:

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» , սա է չէ՞ ձեր ներքին լոզունգը: Բռավո, խոսք չկա: Ես բնավ չեմ պատրաստվում ստանձնել Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի դերը, առավել ևս, որ չեմ էլ ճանաչում այս մարդուն, որն իր բողոքով ընդամենը հանրությանը հայտնի դարձավ տակավին վերջերս: Ես երևույթից եմ եղկում. երևույթ, որ այնուամենայնիվ մի քանի առկախ հարց է հասունացրել ձեզ պարոն Պ նախարար:
     Շարունակությունն այստեղ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4980 | 2 | 0
Facebook